
2018թ. սկզբին բեռնափոխադրումների ծավալներն աճել են 2017թ.ի նույն ժամանակահատվածի համեմատ

«2016 թվականը բեռնափոխադրումների առումով բավական թույլ էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ի տրանսպորտային առաքողների միության նախագահ Մակար Առաքելյան:
Նրա խոսքով՝ 2017 թվականից բեռնափոխադրումների ծավալները բավական աճ են արձանագրել. «Այս տարի նույնսիկ 2017 թվականի համեմատությամբ՝ հունվար, փետրվար, մարտ ամիսների համար մենք ունենք բեռնափոխադրումների թե՛ ներմուծման, թե՛ արտահանման աճ: Հիմնական պատճառները ՀՀ-ի անդամակցումն է ԵԱՏՄ-ին: Քանի որ Հայաստանն ավելի ճանաչված էր իր գյուղատնտեսական մթերքներով, գյուղատնտնեսական մթերքների աճի տեմպ է նկատվել դեպի ԵԱՏՄ երկրներ: Անցյալ տարվանից սկսած՝ ՀՀ բեռնափոխադրման ծավալների աճի վրա ազդեց նաև ԵՄ-ի հետ ՀՀ-ի համագործակցությունը: Այն համակարգը, որը գործում է, հնարավարոթյուն տվեց Հայաստանից ապրանքների աճ գրանցել դեպի ԵՄ երկրներ: Այդ համակարգերը հնարավորություն են տալիս ՀՀ-ին 0-ական տոկոսով ապրանքներ ներմուծել Եվրոպա»: