Բաժիններ՝

«Բավարիան» կգլխավորի Նիկո Կովաչը

Խորվաթ մասնագետ Նիկո Կովաչն ամռանը կգլխավորի մյունխենյան թիմը:

Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո 72-ամյա Հայնկեսը, ում «Բավարիան» վերադարձրեց թոշակից նախորդ աշնանը, կհեռանա ակումբից: Ինչպես հաղորդում են Bild-ը և Sport Bild-ը, ակումբի ղեկավարներն արդեն կողմնորոշվել են Հայնկեսի փոխարինողի հարցում: Ըստ պարբերականի տեղեկության՝ Հայնկեսի փոխարինողը կդառնա 46-ամյա խորվաթ մարզիչ Նիկո Կովաչը:

Կովաչը 2001-2003թթ. հանդես է եկել «Բավարիայի» կազմում՝ որպես խաղացող: Ինչ վերաբերում է նրա մարզչական կարիերային, ապա նա 2013-2015թթ. գլխավորել է Խորվաթիայի ազգային հավաքականը, իսկ 2016-ից մինչ օրս աշխատում է «Այնտրախտի» հետ: Ավելի վաղ Նիկոն ինքը հայտարարել էր, որ չի հեռանա «Այնտրախտից» մոտ ժամանակներս, բայց երևում է՝ իրավիճակը փոխվել է:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս