
Ջանի Ինֆանտինոն՝ տեսակրկնությունների անհրաժեշտության մասին

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն խոսել է տեսակրկնությունների համակարգի կիրառման մասին:
«Շուտով կգա ժամանակ, երբ տեսակրկնությունները կդառնան անհրաժեշտություն և ֆուտբոլի մի մասը: Հիմա, երբ այս տեխնոլոգիան դեռ նորույթ է, ամեն առանձին դեպքը առանձնահատուկ ուշադրություն է գրավումԿլինե՞ն արդյոք սխալներ: Իհարկե կլինեն: Դրանք անխուսափելի են: Անհատական կարծիքը շատ կարևոր գործոն է մրցավարների աշխատանքում, պետք է միշտ հաշվի առնել մարդկային գործոնը: Մարդկանց բնորոշ է սխալվել, հատկապես այն ժամանակ, երբ նրանց վրա կա այսքան մեծ ճնշում:
Ամեն դեպքում, մենք պաշտոնական ներկայացուցիչներին պետք է բացատրենք բոլոր մանրամասները, բոլոր գործիքները, որոնք թույլ կտան կայացնել մաքսիմալ ճիշտ որոշումներ: Եվ, այո, մենք պատրաստ ենք վիճելի դրվագներին: Քանի դեռ մարդիկ հետաքրքրված են ֆուտբոլով, բանավեճերը կլինեն միշտ»,- նշել է Ինֆանտինոն:
Սիրարփի Աղաբաբյան