Անկեղծ լինելով և ընդունելով, որ իշխանության որոշ ներկայացուցիչները որոշ դեպքերում իրականությունից կտրված «գոնռով» են հանդես գալիս, ես առաջարկում եմ բոլոր քաղաքական ուժերին, երկրի ապագայի համար անհանգիստ մարդկանց վերանայել իրենց մոտեցումները և երկխոսություն սկսել բոլոր հարթակներում, որպեսզի ապահովվի երկրի կայունությունը:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարություն է տարածել, որով երկրում տեղի ունեցող գործողությունների կազմակերպիչներին հորդորել է չառաջնորդվել միայն ներքին քաղաքականության փոփոխության մտքով, հիշել երկրի արտաքին մարտահրավերների և խնդրահարույց թեմաների մասին։
Մեղադրական եզրակացությամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է ուղարկվել 2018 թվականի մարտի 10-ի երեկոյան Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում, ՀՀ կենտրոնական բանկի դիմաց «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով կատարված մահվան ելքով վրաերթի դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
Պետք է միայն գտնել անհրաժեշտ գումարը: «Յուվենթուսի» գլխավոր մենեջեր Ջուզեպե Մարոտան դեմ չէ Թուրին վերադարձնել Պոլ Պոգբային և Ալվարո Մորատային, ովքեր պրոբլեմներ ունեն ԱՊԼ-ում, սակայն նրան շփոթեցնում է ֆուտբոլիստների գինը:
Երևան քաղաքի գրեթե բոլոր ոստիկանության բաժիններում գտնվում են Փաստաբանների պալատի իրավաբանական օգնություն տրամադրող խմբի փաստաբանները:
Վերջին օրերին Երևան քաղաքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ բազմաթիվ խաղաղ ցուցարարներ բերման են ենթարկվել Երևան քաղաքի ոստիկանական բաժանմունքներ:
«Ես կոչ եմ անում շոու-բիզնեսի ներկայացուցիչներին՝ վեր կացեք, եկեք այստեղ, ժողովրդի կողքին եղեք»,- այսօր Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ հայտարարեց դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը։
Օրգանիզմում երկաթի անբավարար մակարդակը հանգեցնում է անեմիայի, սակայն կարող են առաջանալ այլ հետևանքներ ևս:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, իր իրավասությանը վերապահված խնդիրների լուծման կապակցությամբ շարունակելով ՀՀ տեղեկատվական-հեռահաղորդակցական համակարգերում պետական տեղեկատվական պաշարների պաշտպանությանն ուղղված համալիր միջոցառումների իրականացումը, բացահայտել և կանխել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման տարբեր մարմինների համակարգչային ցանցերի նկատմամբ կիբեռհարձակման հերթական դեպքը։
Գյումրիում Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» նախաձեռնությունը լայն արձագանք է գտել: Հանրապետությունում առկա սոցիալական վատ վիճակը, անարդարությունները, արտաքին քաղաքական հիմնախնդիրների չլուծված լինելը մարդկանց դրդում են փողոց դուրս գալ:
Այսօր Հանրապետության հրապարակում Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետի դեմ պայքարող «Իմ քայլը» նախաձեռնության անդամ, պատգամավոր Արարատ Միրզոյանն անդրադարձավ իշխանությունների կողմից արվող երկխոսության կոչերին:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել երկխոսության կոչով՝ բանակցային սեղանի շուրջ հրավիրելով «Իմ քայլը» շարժման առաջնորդներին:
«Զինագործների» երկրպագուները երջանիկ կլինեն: MLS-ի «Նյու Յորք Սիթիի» մարզիչ Պատրիկ Վիեյրան դարձել է Արսեն Վենգերի փոխարինողների թեկնածուներից մեկը:
Տևական ժամանակ ՀՀ ոստիկանությունը, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի տառին և ոգուն համապատասխան, հանդուրժողականություն է ցուցաբերում մայրաքաղաքում իրականացվող անօրինական հավաքների կազմակերպիչների և մասնակիցների նկատմամբ:
Զանգվածային անկարգությունների և անօրինական հավաքների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեբակալվել է ևս մեկ անձ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել ապրիլի 20-ին Երևանի Կոմիտաս և Տիգրանյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ՝ նշելով, որ ՀՀ պաշտպանության նախարարը, որպես ՀՀ անվտանգության խորհրդի անդամ, հանդիսանում է պետական պահպանության ենթակա անձ, ում տեղաշարժի արհեստական սահմանափակումներն անթույլատրելի են։
Քիչ անց Հանրապետության հրապարակում կմեկնարկի «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքը:
«Իրականում բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ համակարգային տեսակետից երկրի վիճակը ծայրահեղ փակուղի է մտել, և կարծում եմ, որ բանակցային սեղանի շուրջ պետք է սկսել հենց այս հարցի քննարկումից»:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Հունաստանն իր երկրի թշնամիների պատսպարան է համարել ի պատասխան փախուստի դիմած թուրք զինվորականին ազատելու Աթենքի որոշման, որին Անկարան մեղադրել է 2016 թվականի հուլիսին պետական հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ։
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Լրագրողը ճանաչվել է տուժող։
ԱՊՀ-ի երկրների գլխավոր շտաբները մտադիր են համագործակցել անօդաչու ավիացիայի կիրառման, այդ թվում՝ դրան հակազդելու բնագավառում:
Անտոնիո Կոնտեն, ով գլխավորում է «Չելսին», հավանաբար մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա Լոնդոնից: «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը և նրա խորհրդականները տարբեր տարբերակներ են քննարկում
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կոչ է անում հավաքների մասնակիցներին բացել փողոցներն ու գնալ Հանրապետության հրապարակ: Այս մասին նա գրել է ֆեյբուքյան իր էջում:
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից (HDP) հայազգի պատգամավոր Գարո Թայլանը օրինագիծ է ներկայացրել ԹԱՄԺ և դիմելով Թուրքիայի իշխանություններին և կոչ արել նախ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ապա քաղաքացիություն շնորհել ցեղասպանության զոհերի ժառանգներին:
Ռուսական «Զենիթի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին կարող է լքել ռուսական ակումբն արդեն մայիսին:
«Լոս-Անջելես Գելեքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է ֆուտբոլիստի կարիերայի ավարտից հետո իր գործունեության մասին:
Ապրիլի 19-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցների հետ համատեղ կանխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն հետազոտման նպատակով տեղափոխված կալանավորված անձ Կ.Ս.-ին քաղաքացի Վ.Դ.-ի կողմից արգելված իր փոխանցելու փորձը:
Մեր երկրում վերջին օրերին տեղի ունեցող զարգացումների և հնարավոր անցանկալի ելքերի՝ բախումների կանխման նպատակով Հայաստան է ժամանել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը, ով այսօր Ամենայն Հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարքի հետ միասին հանդիպել է վարչապետ Սերժ Սարգսյանին:
Սիրիահայ Ժիրայր Կարպիսի Քեչեճյանի մարմինը, ով չորս տարի առաջ անհետ կորել էր, գտնվել է:
Ուղիղ միացում՝ Երևանի կենտրոնից