ԱՄՆ-ի Ալաբամայի նահանգի իշխանություններն ապրիլի 19-ին մահապատժի են ենթարկել 83-ամյա Ուոլթեր Լերոյ Մուդիին, որը մեղավոր է ճանաչվել պայթյունների կազմակերպման մեջ, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի:
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ամբողջությամբ չի մերժում իշխանությունների հետ երկխոսությունը, սակայն ունի մի շարք նախապայմաններ:
Միացյալ Նահանգների Hyperloop Transportation Technologies (HTT) ընկերությունը եւ Էմիրությունների Aldar Properties դեւելոպերը համաձայնագիր են կնքել Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) Hyperloop օդաճնշական գերարագ տրանսպորտային համակարգի մայրուղու կառուցման վերաբերյալ:
«Ես վաղը ժամը 11:00-ին քայլարշավս կսկսեմ 7-րդ Մասիվի «Նոր տուն» խանութի դիմացի տարածքից»,- այս մասին քիչ առաջ Հանրապետության հրապարակում հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանը 2018 թվականի առաջին եռամսյակում գրանցել է աննախադեպ տնտեսական ակտիվություն ցուցանիշ:
Այսօր Հանրապետության հրապարակում ընթացող Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետի դեմ պայքարող «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքին մասնակցում էր նաև դերասանուհի Լալա Մնացականյանը:
«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կիսվել է թիմի հարձակվող Անտուան Գրիզմանի ապագայի վերաբերյալ կարծիքով:
«Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան, դու ի՞նչ է՝ ուզում ես՝ այլևս ձեր տնից դուրս չկարողանա՞ս դուրս գալ։ Ես քեզ զգուշացնում եմ, Տարոն, թափթփուկների հավաքի, թե չէ մի ամիս տնից դուրս չես գա, պատուհանից էլ չես նայի»,- Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը։
Ինչպես հայտնում են Aysor.am-ի աղբյուրները Բրյուսելից, այսօր երեկոյան Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել ԵՄ ղեկավարները:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 23-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Երևանի Էրեբունի շրջանի՝ Երկաթուղայինների փողոցի, Արցախի փողոցի և նրբանցքների և Շենգավիթ վարչական շրջանի՝ Գարեգին Նժդեհ փողոցի 58 համարի ջրամատակարարումը:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը մարզերում բողոքի ակցիաներ կազմակերպելու մասին լուրերը հերքել է:
Արգենտինայում և Բրազիլիայում Հայաստանի դեսպանությունները տեղեկություններ չունեն Արգենտինայի մայրաքաղաք Բունեոս Այրեսում և Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում ի աջակցություն Հայաստանում Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շարժման բողոքի ակցիաների անցկացման մասին:
«Արդեն քանի օր Ոստիկանությունն ու իշխանությունները հաղորդագրություններ են տարածում, որոնք իրականության հետ ոչ մի կապ չունեն։ Մեր շարժումը բռնության շարժում չէ, և մեր շարժման որևէ ներկայացուցիչ չի կարող որևէ մեկի նկատմամբ բռնություն գործադրել»։
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը հրապարակել է ապրիլի 20-ին Հանրապետության հրապարակում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և իր կողմնակիցների անցկացրած հանրահավաքի լուսանկարները՝ արված թռչող սարքից:
«ՀՀ իշխանությունները դեռ կարողանում են իրենց համարժեք դրսևորել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ուկրաինացի քաղաքական վերլուծաբան, հրապարակախոս Վիտալի Պորտնիկովը՝ անդրադառնալով ՀՀ ներքաղաքական զարգացումներին, «Իմ քայլը» շարժման բողոքի միջոցառումներին և դրանց ճակատագրին:
Բելգիայում Հայոց ցեղասպանության տարելիցի հետ կապված միջոցառումները կմեկնարկեն ապրիլի 21-ին:
Երևանի փողոցներում և հանրապետության մարզերում ավելի քան մեկ շաբաթ շարունակվում է ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքները, որ ոտքի է հանել հազարավոր ցուցարարների, հատկապես՝ երկրի երիտասարդ սերուցքին:
«Ժողովուրդ, էսօր էս ինչ արեցիք, էս ինչ բոմբել բոմբեցիք։ Այլևս ամբողջ աշխարհն է տեսնում, որ սա ժողովրդական ոչ բռնի, թավշյա հեղափոխություն է, որը հաղթելու է շատ շուտով»,- այսօր Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը։
Փարաքար համայնքում ցուցարարները փակել են գլխավոր մայրուղին։ Սուրբ Հարություն եկեղեցու մոտ նրանք երկկողմանի փակել են ճանապարհը՝ կաթվածահար անելով երթևեկությունը։ Ցուցարարները մայրուղու վրա խնջույք էին կազմակերպել։ Մեր տեղեկություններով մայրուղին արդեն բացվել է։
Լոռու մարզի Վանաձոր քաղաքի տեխնոլոգիական կենտրոնում (ՎՏԿ) ժյուրիի կողմից հայտարարվեց Հայաստանում զբոսաշրջության համար նորարար գաղափարների ստեղծմանն ուղղված հաքաթոնի երեք հաղթողների անունները:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում նախարար Սուրեն Կարայանը ապրիլի 20-ին հանդիպում-քննարկում է ունեցել զբոսաշրջության ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է կիսապաշտպան Մոհամեդ Սալահի շուրջ ստեղծված ակտիվությունը:
«Դուք այսքան ազնիվ, այսքան անաղարտ, այսքան միասնական եղել եք այսօր և կլինեք վաղը։ Ես հպարտ եմ, որ հայ եմ, որ այս ազգի մի փոքրիկ մասնիկն եմ, ձեզ հետ եմ, կամ ու կլինեմ»,- այսօր Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ ասաց դերասանուհի Ջուլիետա Ստեփանյանը։
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը Lockheed Martin-ի հետ 928 միլիոն դոլարի պարտավորագիր են կնքել, որը ենթադրում է առաջին ամերիկյան գերձայնային կառավարվող հրթիռի ստեղծումը:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ներկայացրել է ապրիլի 20-ին մինչև 20:00-ի դրությամբ կատարված աշխատանքների արդյունքներն ու առկա մտահոգությունները:
«Մանչեսթեր Սիթիի» ամբողջ անձնակազմը հավաքվել էր ակումբի մարզաբազայում՝ թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հրավերով: Գվարդիոլան հանդես է եկել ճառով, որտեղ շնորհակալություն է հայտնել թիմին աշխատանքի համար:
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանները «Առավոտ» օրաթերթի հարցերին:
Օրերս Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը հրապարակել է հանրակրթության 2017 թվականի վիճակագրությունը։ Ներկայացնենք հանրակրթության վիճակագրական որոշ համեմատական տվյալներ, որոնք արձանագրվել են վերջին 10 տարիներին։
ՀՀ նոր կառավարությունում առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը կոորդինացնելու է տնտեսական բլոկը և տարածքային զարգացումը:
Այս պահին Հանրապետության հրապարակում տեղի է ունենում Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետի դեմ պայքարող «Իմ քայլը» նախաձեռնության հերթական հանրահավաքը: