Ռուսաստանը շանտաժ է համարում Թուրքիային C-400 ռուսական համալիրների մատակարարման նկատմամբ ԱՄՆ-ի դիրքորոշումը:
Ապրիլի 20-ին, ժամը 12:00-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Գյուլագարակ գյուղի միջնակարգ դպրոցում օձ են բռնել, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին:
Քիչ առաջ Արշակունյաց պողոտայում մի մեքենա մոտեցավ, հորիզոնական կանգնեց փողոցում և, ի նշան բողոքի՝ հրաժարվեց տեղաշարժվել։ Սաղավարտներով ոստիկանները մյուս ոստիկանների հետ փորձեցին երկու կողմից հրելով ավտոմեքենան շարժել տեղից, սակայն չկարողացան։
Ապրիլի 20-ին՝ կեսօրից հետո, 21-22-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:
Ապրիլի 19-ին Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունը և ԵՄ անդամ երկրների դեսպանությունները հայտարարություն են տարածել՝ երկրում տեղի ունեցող վերջին քաղաքական զարգացումների վերաբերյալ:
Ոստիկանությունը հերթական անգամ կոչով դիմել է լրագրողներին: Հայտարարության մեջ ասված է. «Պաշտոնական հայտարարություններով բազմիցս խնդրել ենք պահպանել պատշաճ հեռավորություն հավաքի այն վայրերից, որտեղ իրականացվում են հասարակական կարգի պահպանման միջոցառումներ:
Չնայած ՀՀ ոստիկանության կոչերին և բազմաթիվ հորդորներին, մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են «Հավաքների ազատության մասին» օրենքի ակնհայտ խախտումներով ուղեկցվող հավաքները, որոնք շարունակում են լրջորեն խոչընդոտել երթևեկությանը, անհամաչափ կերպով սահմանափակել այլոց ազատ տեղաշարժի և այլ իրավունքների և ազատությունների իրացմանը:
Ապրիլի 20-ին՝ ժամը 14:00-ի դրությամբ, ոստիկանության բաժիններ է բերվել 166 քաղաքացի: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
«Հայաստանում ծավալվող իրադարձությունները երկարաձգվելու դեպքում կհեղինակազրկեն Հայաստանին միջազգային հանրության աչքում»,- այս մասին 168.am-ի հետ զրուցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը:
Երևանի հիվանդանոցներում ապրիլի 20-ի` ժամը 13։00-ի դրությամբ, բուժումը շարունակում է հանրահավաքի ընթացքում տուժած 3 քաղաքացի։
ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի մոտ կառավարության տնտեսական բլոկը համակարգող գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն: Հանդիպմանը քննարկվել են կառավարության տնտեսական քաղաքականությանն ու առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր:
«Դրական պրոցես է գնում, դա անզեն աչքով նկատվում է, ու զուգահեռաբար՝ նույն համաչափությամբ բարձրանում է ոստիկանության սանձարձակությունը»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով այս օրերին ընթացող զարգացումների մասին՝ նման տեսակետ հայտնեց «Հանուն Հայաստան պետության» ճակատի համակարգող խմբի անդամ Պետրոս Մակեյանը:
Կորեայի Հանրապետությունը եւ ԿԺԴՀ-ն կապի ուղիղ հեռախոսային գիծ են հաստատել երկու երկրների ղեկավարների միջեւ:
«Ոտքերս թողեք, այ անբարոյականներ, ո՞վ ա ձեզ իրավունք տվել իմ ոտքերին կպնել։ Դուք կին չունե՞ք, թողեք ինձ»,- Մատենադարանի հարակից տարածքում դիմելով ոստիկաններին՝ ասաց բերման ենթարկվող մի կին։ Ոստիկաններից մեկը հրահանգեց, որ, եթե տիկինը դիմադրություն է ցույց տալիս ու չի նստում ոստիկանական մեքենան, ուժ գործադրեն։
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ՝ պաշտոնում Ազգային ժողովի կողմից ընտրվելու և ՀՀ նախագահի կողմից նշանակվելու կապակցությամբ:
«Սինոփսիսը, լինելով վերազգային ընկերություն, որի գլխամասային գրասենյակը տեղակայված է Սիլիկոնային Հովտում, կրում է և հետևողականորեն հավատարիմ է իր արժեքներին և բիզնես նպատակներին, որոնք բացարձակապես կապ չունեն որևէ երկրում քաղաքական գործընթացների հետ։
Արցախի նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 20-ին ընդունել է Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց Ա լիգայի առաջնությունում հաղթող դարձած «Արցախ» թիմի անդամներին:
Ոստիկանության բաժիններ ապրիլի 20-ին ժամը 13:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 107 քաղաքացի:
Կիևյան կամրջի մոտ 3 խոշոր բեռնատար փակել են Կիևյան և Հալաբյան փողոցները։ Նիկոլ Փաշինյանը մոտեցավ և ողջագուրվեց վարորդների հետ։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկվա հանրահավաքի ժամանակ կոչ արեց փակել փողոցները՝ այս անգամ նաև բեռնատար ավտոմեքենաներով:
«Իրանց աման-չամանը թողել՝ եկել են…»,- Տերյան-Կորյուն խաչմերուկում նման կերպ արտահայտվեց ցույցին մասնակցող կանանց վերաբերյալ ոստիկանության մայորը։ Ցույցին մասնակցող կանանց նա խորհուրդ տվեց գնալ տուն և չինքնահաստատվել ոստիկանների վրա։
Վլադիմիր Պուտինը եւ Դոնալդ Թրամփը, ինչպես նաեւ երկու երկրների զինվորականները 100 տոկոսով թույլ չեն տա ռազմական դիմակայություն:
Ապրիլի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայրապետական իր օրհնությունն ու շնորհավորանքն է հղել Հոգեշնորհ Տ. Սերովբե վարդապետ Իսախանյանին` Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ ընտրվելու կապակցությամբ:
Ապրիլի 19-ին ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողները ստացված տեղեկությունների ստուգման արդյունքում պարզել են, որ մարտի 17-ին ժամը 02:00-ի սահմաններում Մարտակերտ քաղաքի Սախարով փողոցի թիվ 7 շենքի բակում վիճաբանություն է տեղի ունեցել Մարտակերտ քաղաքի բնակիչներ՝ 1979թ. ծնված Ա.Բ-ի և 1975թ. ծնված Ա.Ա-ի միջև։
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպած հավաքի մասնակիցների, ինչպես նաև ոստիկանների գործողություններում ոչ իրավաչափ քայլեր կան: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Գևորգ Դավթյանը:
ԱՄՆ-ի Կոնգրեսի սենատորներ Ջեյմս Լենքֆորդը (հանրապետական Օկլահոմայի նահանգից) եւ Ջին Շահինը (դեմոկրատ Ռոդ Այլենդի նահանգից) Անկարայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու կոչ են արել, եթե նա ազատ չարձակի ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնին, որին Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են 2016 թվականին Թուրքիայում զինվորական հեղաշրջան փորձին մասնակցելու մեղադրանքով:
Իրանի պետական հաստատությունները պետք է մեկ շաբաթվա ընթացքում հրաժարվեն օտարերկրյա սոցիալական ցանցերից օգտվելուց:
«Հարգելի լրատվամիջոցներ, վաղը ապրիլի 21-ին ժամը 14:00-ին սպասում եմ ձեզ Ազատության հրապարակում…
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի որոշմամբ՝ Արմեն Դավթյանը նշանակվել է վարչապետի ռեֆերենտ։
Հայաստան֊-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը որևէ առնչություն չունի մեր ներքաղաքական իրադարձությունների հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: