«Դեն նետեք ձեր մեդալները, դրանով չեք սիրվելու. սա ձեզ համար սերիալ չէ». Ալինա Մարտիրոսյանը դիմում է գործընկերներին

«Ես կոչ եմ անում շոու-բիզնեսի ներկայացուցիչներին՝ վեր կացեք, եկեք այստեղ, ժողովրդի կողքին եղեք»,- այսօր Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ հայտարարեց դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը։

«Դեն նետեք ձեր մեդալները, դրանով չեք սիրվելու. Ժողովրդի սերը պետք է վայելեք, ոչ թե մեդալները կախեք, նստեք տանը։ Սա ձեզ համար սերիալ չէ՝ նստում՝ նայում եք»,- ասաց նա։

Դերասանուհին նշեց, որ լավ չի զգում, ճնշումը ցածր է, իսկ հանրահավաքի մասնակիցներից մեկը բղավեց. «Շոկոլադ կեր»։

Դերասանուհու խոսքով՝ իրեն շատ են գրում ազատամարտիկների կանայք, ովքեր օգնության կարիք ունեն. «Բայց նրանց ամուսինները մեզ համար են զոհվել, ու ոչ ոք չի օգնում նրանց։ Ես ուզում եմ ունենալ լավ Հայաստան, որ ամբողջ աշխարհը հիանա մեզանով, որովհետև մենք առաջին ազգն ենք եղել, որ համարվել է քրիստոնյա, և պետք է առաջինը լինենք՝ որպես հաղթող։ Երգիչներ, դերասաններ բոլորդ դուրս եկեք, կանգնեք ժողովրդի կողքին։ Այսօր մենք ունենք հզոր սերունդ և հաղթել ենք։ Ես ուզում եմ վարչապետ տեսնել Նիկոլին, միայն Նիկոլին»։

Տեսանյութեր

Լրահոս