
Պատրիկ Վիեյրան կարող է փոխարինել Արսեն Վենգերին

«Զինագործների» երկրպագուները երջանիկ կլինեն: MLS-ի «Նյու Յորք Սիթիի» մարզիչ Պատրիկ Վիեյրան դարձել է Արսեն Վենգերի փոխարինողների թեկնածուներից մեկը:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Վենգերն ինքը որոշում կկայացնի՝ արդյո՞ք շարունակելու է կարիերան «Արսենալում» 2018-19թթ. մրցաշրջանում: Բայց, եթե ֆրանսիացին հեռանա ակումբից ընթացիկ մրցաշրջանի ձախողված ելույթների պատճառով, ապա Վիեյրան կլինի «զինագործների» շորթ-լիստի առաջին տարբերակը:
Պատրիկը հանդես է եկել լոնդոնյան թիմի կազմում 1996-2005թթ. և 3 անգամ հաղթել է Անգլիայի առաջնությունը, իսկ 4 անգամ՝ Անգլիայի գավաթը: Նա հրաշալի ծանոթ է «Արսենալին» և գիտի Վենգերի օգնականներին՝ Սթիվ Բոուլդին, Ջերի Փեյթոնին, Նիլ Բանֆիլդին և Յենս Լեմանին:
Վենգերի պայմանագիրն «Արսենալի» հետ գործում է մինչև 2018-19թթ. մրցաշրջանի ավարտը: Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու միակ հնարավորությունը «զինագործների» համար մնում է Եվրոպայի լիգայի հաղթանակը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը