
Թուրքիայի վարչապետը Հունաստանին մեղադրել է իր երկրի թշնամիների պատսպարանի վերածվելու մեջ

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Հունաստանն իր երկրի թշնամիների պատսպարան է համարել ի պատասխան փախուստի դիմած թուրք զինվորականին ազատելու Աթենքի որոշման, որին Անկարան մեղադրել է 2016 թվականի հուլիսին պետական հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ։
Ապրիլի 19-ին Հունաստանի դատարանը որոշում է ընդունել ազատ արձակել Սուլեյման Օզքայնակչըին՝ թուրք այն ութ զինվորականներից մեկին, որոնք Թուրքիայից ուղղաթիռով հեռացել էին 2016 թվականին երկրում պետական հեղաշրջման փորձից հետո: Հունական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, առաջիկա օրերին կազատվեն նաեւ երկիր փախած մնացած թուրք զինվորականները:
«Մեր հարեւանի՝ Հունաստանի այդ որոշումն անընդունելի է եւ ցավ է պատճառում մեզ: Այն վերածվել է Թուրքիայի թշնամիների պատսպարանի, ինչը բացասաբար է ազդում մեր հարաբերությունների վրա: Մենք առաջվա պես կոչ ենք անում հանձնել Թուրքիայի պուտչիստներին»,-ասել է Յըլդըրըմը լրագրողներին: Օզքայնակչըին ազատելու մասին Հունաստանի որոշման կապակցությամբ վրդովմունք է հայտնել նաեւ Թուրքիայի ԱԳ նախարարությունը: «Հունաստանը քանիցս հրաժարվել է Թուրքիային հանձնել խռովարարներին, որոնք հանդես են եկել մեր ժողովրդավարության դեմ… Հունաստանը մեկ անգամ եւս ցուցադրեց, որ պաշտպանում է նարնց»,-ասված է հայտարարության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: