Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները ապրիլի 19-ի վաղ առավոտից շարունակել են իրականացնել հավաքների և երթերի մշտադիտարկում, այցեր Ոստիկանության բաժիններ, ինչպես նաև բողոքների քննարկում և քաղաքացիների ընդունելություն Պաշտպանի աշխատակազմում:
Նախնական տվյալներով՝ 35-ից մինչեւ 40 մարդ է տուժել ապրիլի 20-ի առավոտյան ավստրիական Զալցբուրգի կենտրոնական երկաթուղային կայարանում երկու գնացքների բախման հետեւանքով:
Պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այս պահի դրությամբ այցելել են Ոստիկանության Կենտրոնականի, Արաբկիրի, Շենգավիթի և Նոր Նորքի բաժիններ։
Սվազիլենդի Մսվաթի Երրորդ թագավորը հայտարարել է պետության վերանվանման մասին. այժմ երկիրը կկոչվի Իսվաթինի, ինչը տեղի լեզվով նշանակում է «սվազի ժողովրդի երկիր»:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված` ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 2251-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործերի նախաքննության ընթացքում որպես մեղադրյալ են ներգրավվել զանգվածային անկարգություններին և անօրինական հավաքներին ակտիվորեն մասնակցած և դրանց ժամանակ բռնություն գործադրած անձինք:
Այսօր ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 16 քաղաքացի: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
«Մի քանի ժամ չենք տեսնվում՝ արդեն կարոտում ենք»,- Երևանի Գյուլբենկյան փողոցում Նիկոլ Փաշինյանին ասաց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ Փաշինյանն էլ ասաց, որ արդեն ուրախանում են իրար տեսնելիս։
«Երևանի տարբեր փողոցներ այս պահին կամ փակվում են կամ փորձ է անում փակելու։ Ինձ Երևանի ամենախոշոր հատվածներից զանգեցին և ասացի, որ ամեն ինչ պատրաստ է, 10 րոպեից ձենը կլսենք։ Ես հիմա չեմ ասի, որ հատվածի մասին է խոսքը»,-Գյուլբենկյան փողոցում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը
Սիրիայի ղեկավար Բաշար Ասադը Ֆրանսիայի իշխանություններին է վերադարձրել 2001 թվականին Փարիզ կատարած այցի ժամանակ նախագահ Ժակ Շիրակի կողմից իրեն հանձնված պարգեւը՝ Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ խաչը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն ապրիլի 20-ի առավոտյան մի քանի ժամով գալիս է Հայաստան:
Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ) դուրս գալու ԱՄՆ-ի որոշումը կարող է խիստ տհաճ հետեւանքներ ունենալ, եթե ընդունվի:
Տիկինը հրաժարվեց մեքենան դուրս բերել փողոցի երթևեկելի հատվածից՝ նշելով, որ դա իր քայլն է։ «Հասկանում եմ ոստիկաններին՝ իրենք իրենց գործն են անում, ես էլ իմ քայլն եմ անում։ Իմ մեքենայով փակեցի ճանապարհը, ինձ միացան նաև այլ մեքենաներ»,- լրագրողների հետ զրույցում ասաց տիկինը։
Ապրիլի 19-ին՝ ժամը 15:00-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի աղբավայրում: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:
Ապրիլի 19-ի վաղ առավոտից Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները շարունակել են իրականացնել հավաքների և երթերի մշտադիտարկում, այցեր Ոստիկանության բաժիններ, ինչպես նաև բողոքների քննարկում և քաղաքացիների ընդունելություն Պաշտպանի աշխատակազմում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 20-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ ապրիլի 20-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Քիչ առաջ ոստիկանները Հանրապետության հրապարակից բերման ենթարկեցին «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանին և մի քանի ակտիվիստներին:
Անկարգություններ կատարելու կասկածանքով ևս երեք քաղաքացի է ձերբակալվել:
Ապրիլի 20-ին՝ ժամը 02:35-ին, ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհին՝ դաշտամիջյան հատվածում, կողաշրջված ավտոմեքենա կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի թեկնածությանը «երկու ձեռքով» կողմ քվեարկած Հովիկ Աբրահամյանի ԲՀԿ-ական որդուն՝ Արգամ Աբրահամյանին հարցրինք՝ առաջին անգա՞մ եք խորհրդարանի բուֆետում լինում: «Այո»: Իսկ գրադարանում եղե՞լ եք: «Այնտեղ էլ չեմ եղել»: Չե՜ք սիրում խորհրդարանը. վերջին շրջանում էլ գրեթե նիստերին չէիք մասնակցում:
«Քծնանքին շատ բացասական եմ վերաբերվում, բայց նաև բացասական եմ վերաբերվում այն մարդկանց, ովքեր հանիրավի վանկարկում են, անվանարկում են, մարդկանց ասածները խեղաթյուրում են». այս մասին «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Նիկոլի և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համակարգող Դանիել Իոաննիսյանի միջև որոշակի տարընթերցումներ են եղել ցույցերի առաջին օրվա առնչությամբ՝ թռչնի բարձունքից նկարված ժողովրդի քանակի առումով: Իոաննիսյանն ասել էր` չորսուկես հազար ցուցարար է եղել, այդ թիվը չէր համապատասխանել Նիկոլենց ներկայացրած թվին. Իոաննիսյանն ասել է` ինչ կար, այն ենք ցույց տվել:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ֆրանսիայի «Ժամանակ»-ի աղբյուրները հայտնում են, որ Շառլ Ազնավուրը այս պահին գտնվում է Ժնևում և մի փոքր վատառողջ է:
Հանրային ռադիո մուտք գործելու դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակում այսօր գիշերը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվել է Տիգրան Մազմանյանը, Aysor.am-ին տեղեկացրել է Մազմանյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանական կուլիսներում մի քանի օր է՝ քննարկվում է, թե ինչով կվերջանա Նիկոլի սկսած «գրագետ, բազմակոնտուր, համաժողովրդական» պայքարը, եւ «անհաջողության» դեպքում արդյոք Նիկոլի նկատմամբ որեւէ քայլ իշխանությունները կձեռնարկե՞ն` ձերբակալում, անձեռնմխելիությունից զրկում:
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք էր Ռիադում ապրիլի 18-ի երկոյան կայացել է թագավորությունում կինոթատրոնների աշխատանքի արգելման վերջին 40 տարվա ընթացքում առաջին հրապարակային կինոցուցադրումը։
Միացյալ Նահանգների Incline Dynamic Outlet կինոստուդիան, որը մասնագիտացած է օդանկարահանումների բնագավառում, կառուցել է աշխարհում ամենաարագընթաց խցիկ-քառը:
Հռչակավոր կինոռեժիսոր, դերասան եւ երաժիշտ Էմիր Կուստուրիցան հայտարարել է, որ նկարահանում է ֆիլմ, որտեղ պլանավորում է Ֆյոդոր Դոստոեւսկու «Ապուշը» վեպի գործող անձ իշխան Միշկինին «վերածել» «Ոճիր եւ պատիժ»-ի հերոս Ռոդիոն Ռասկոլնիկովի:
Lexus ընկերությունը հրապարակել է հաջորդ սերնդի ES սեդանի առաջին լուսանկարները:
Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի (ՆԼՄԿ) սեփականատեր Վլադիմիր Լիսինը, Forbes հանդեսի վարկածով, երրորդ անգամ գլխավորել է Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների վարկանիշը: