«Եթե ես միայնակ լինեի, ԱՄՆ-ում ներդրումներ կանեի ֆուտբոլում». Իբրահիմովիչ
«Լոս-Անջելես Գելեքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է ֆուտբոլիստի կարիերայի ավարտից հետո իր գործունեության մասին: Զլատանը նշել է, որ ցանկություն ուներ ներդրումներ անել ֆուտբոլի զարգացման համար:
– Կօգնե՞ք դուք ֆուտբոլի զարգացմանն ԱՄՆ-ում:
– Ես ունեմ կին և երկու երեխա: Եթե ես միայնակ լինեի, ԱՄՆ-ում ներդրումներ կանեի ֆուբոլում: Դւոք կունենայիք ֆուտբոլային լեգենդներ:
Ներեցեք, բայց ես արդեն ընտանիք ունեմ և պետք է հոգ տանեմ նրանց մասին,- նշել է ֆուտբոլիստը Ջիմի Կիմելի երեկոյան շոուի ընթացքում
Նույն շոուի ընթացքում Իբրահիմովիչը նշել էր, որ կմեկնի Ռուսաստան՝ Աշխարհի առաջնությանը:
«Ես պատրաստվում եմ գնալ Աշխարհի առաջնությանը: Ես ասացի, որ կգնամ, բայց ավելին ասել չեմ պատրաստվում: Եթե ասեմ ավելին, մարդիկ կկախեն ինձ: Ես պետք է զգույշ լինեմ իմ արտահայտություններում»:
Սիրարփի Աղաբաբյան