Բաժիններ՝

«Աստծո հետ շփման ճանապարհին ես հոգևորականների կարիքը չունեմ». Նիկոլայ Ծատուրյան

Մեր երկրում վերջին օրերին տեղի ունեցող զարգացումների և հնարավոր անցանկալի ելքերի՝ բախումների կանխման նպատակով Հայաստան է ժամանել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը, ով այսօր Ամենայն Հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարքի հետ միասին հանդիպել է վարչապետ Սերժ Սարգսյանին:

Հանդիպման ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը նշել է՝ բնական է համարում, որ ցանկացած երկրի ներսում կարող են լինել դժգոհություններ, պահանջներ, մտահոգություններ, սակայն կարևոր է, որ այդ բողոքների արտահայտումը տեղի ունենա բացառապես քաղաքակիրթ եղանակով՝ հարգելով պետության սահմանադրական կարգն ու օրենքները: Մենք ունենք Արցախ, մենք ունենք մեր հայրենիքի սահմանների վրա ծառայող երիտասարդ հայորդիներ, որոնց անվտանգությունը ամեն ինչից վեր է, ընդգծել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը: Միաժամանակ վերջինս նկատել է՝ երիտասարդների, պատանիների ներգրավմամբ տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ գրգռիչ արտահայտություններով լարվածության, անորոշության մթնոլորտի ստեղծումը վնասում է թե՛ մեր ժողովրդին, թե՛ մեր երկրի ընկալմանն արտաքին աշխարհում:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի այցի և ստեղծված իրավիճակի հանգուցալուծման մասին նրա առաջարկության առիթով հեռախոսազրույց ունեցանք բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանի հետ: Վերջինս, սակայն, մեր զանգին պատասխանեց կարճ և լակոնիկ՝ Օշոյի խոսքերով. «Աստծո հետ շփման ճանապարհին ես հոգևորականների կարիքը չունեմ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս