Բաժիններ՝

Փաստաբանների պալատը հայտնում է բերման ենթարկվածներից շատերին բաժիններից բաց թողնելու մասին

Երևան քաղաքի գրեթե բոլոր ոստիկանության բաժիններում գտնվում են Փաստաբանների պալատի իրավաբանական օգնություն տրամադրող խմբի փաստաբանները: Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ Աշտարակի բաժնից փաստաբան Գեորգի Մելիքյանը դուրս էր եկել վերջին բերման ենթարկված մարդու հետ և այնտեղ այլևս պահվողներ չկան։

«Քանաքեռ-Զեյթուն բաժնից փաստաբան Անահիտ Բաբայանը ևս դուրս է եկել բերման ենթարկված վերջին անձին իրավական օգնություն ցույց տալուց հետո։ Արաբկիրի բաժնում նույնպես բերման ենթարկվածներ փաստաբանների օգնությամբ այլևս չկան: Մաշտոցից շատերին բաց են թողել, փաստաբան Լևոն Հովհաննիսյանն էլ հայտնեց, որ Մալաթիայում նույնպես այլևս չկան բերման ենթարկվածներ»,- ասել է Խաչատրյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30