ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի որոշմամբ՝ Արմեն Գիչյանը նշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատու:
Այսօր՝ ժամը 10-ին, ոստիկանության Մասիսի բաժնում շտապօգնության ենթակայանից ահազանգ է ստացվել, որ «Մասիս» կայարանի թիվ 1 հանրակացրանի 5-րդ բակարանում մոտ 40 տարեկան կին է մահացել։
Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի լրագրողներ, իմ լավ բարեկամներ, խնդրում եմ կատարեք ձեր աշխատանքը պրոֆեսիոնալ ձևով, մի դարձեք կողմ կամ էմոցիա տարածող, մենք բարձր ենք գնահատում ձեր բարձրակարգ մասնագիտական աշխատանքը. երբ այն իրոք այդպիսին է, իսկապես պահանջված և գնահատելի է:
Իտալիայի Ռոզետտո դե ալ Բռուցցի քաղաքում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը:
Ապրիլի 20-ին Բեռլինում սկսվել է մարդկանց տարհանումն այն շենքերից, որոնք գտնվում են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների բրիտանական ավիառումբի հայտնաբերման վայրից 800 մետր շառավղով հեռավորության վրա:
Ոստիկանության բաժիններ ապրիլի 20-ի առավոտյան ժամը 11:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 52 քաղաքացի:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը ժամանել է Հայաստան. նա Մայր Աթոռում է: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
ՀՀ ԱԺ հատուկ նիստում ընտրվելուց և Հանրապետության նախագահի հրամանագրով վարչապետ նշանակվելուց հետո Սերժ Սարգսյանը օտարերկրյա պետությունների ղեկավարներից, ՀՀ պետական և հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատներից շնորհավորանքներ է ստանում պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Հիմք ընդունելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» ԼՂՀ օրենքը՝ Արցախի կառավարությունը ապրիլի 18-ին ընդունել է որոշում, համաձայն որի՝ 2018 թվականի ապրիլի 30-ի աշխատանքային օրը տեղափոխվում է 2018թ. մայիսի 5-ը՝ շաբաթ օրը:
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի վերանշանակված գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը խոսել է ազգային ընտրանու թեկնածու Դավիդ Յուրչենկոյի մասին:
«Պայմանավորված Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված հավաքի մասնակիցների կողմից հասարակական կարգը խախտող խմբային գործողություններով, ոստիկանությունը ներկա պահին իրականացնում է ոչ միայն հասարակական կարգի պահպանության, այլև հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխման, խափանման գործողություններ»:
Այսօր մի խումբ քաղաքացիներ փորձում էին փակել Երևանի Ալեք Մանուկյանի փողոցը, սակայն ոստիկանները նրանց հեռացրեցին փողոցից. կան նաև բերման ենթարկվածներ:
Մաֆիայի հայտնի «կնքահայր է» ապրիլի 19-ի երեկոյան «Կալաշնիկով» ինքնաձիգով գնդակահարվել Աթենքի շրջաններից մեկում:
«Այս շարժումը յուրահատուկ է նրանով, որ սկզբից փաստացի սոցցանցերը չէին էլ կիրառվում, այսինքն՝ ինքը լրիվ օֆ-լայն մոբիլիզացման վրա էր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ խոսելով Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետի դեմ պայքարի դուրս եկած «Իմ քայլը» նախաձեռնության կողմից օն-լայն հարթակում տարվող գործողությունների մասին:
Երեկ քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից ծեծի ենթարկված լրագրող Տիրայր Մուրադյանին այսօր Երևան-Աբովյան մայրուղում ոստիկանները բերման ենթարկեցին։
ԷՏԱ բասկյան ահաբեկչական խմբավորումը ներողություն է խնդրել իր զոհերից:
Այսօր առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը մի քանի ժամով ժամանում է Հայաստան: Բեյրութի օդանավակայանում Հայաստան մեկնելուց առաջ Կաթողիկոսը պատասխանել է Cilicia TV-ի՝ Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցերին:
Սպիտակ տանը կարծում են, որ ռուս գործարարների դեմ սահմանված պատժամիջոցները հասել են անհրաժեշտ արդյունքին:
Երևան-Աբովյան մայրուղին փակած ցուցարարներին բերման են ենթարկում։ Ցուցարարներից երկուսին բերման ենթարկեցին քաղաքացիական հագուստով անձին, որոնք չներկայացան։
Ոստիկանության բաժիններ ապրիլի 20-ի առավոտյան ժամը 10:30-ի դրությամբ բերման է ենթարկվել 37 քաղաքացի:
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը շարունակում է ելույթները Թաիլանդի մրցաշարում:
Ընդամենը 97 հակակարկտային կայանքով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 4 ամպ, կատարվել է 9020 կրակոց:
Գրոսմայստերներ Տիգրան Պետրոսյանը և Մանուէլ Պետրոսյանը ավարտեցին ելույթները Շարժայի մրցաշարում:
«Արմեն Սարգսյանը որևէ բան առաջարկելուց առաջ պետք է կատարի իմ առաջ ստանձնած իր պարտավորությունը։ Նա պետք է ցույց տա տեղեկանք, թե որ թվին է ինքը հրաժարվել Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից, որովհետև, եթե որևէ մեկն ուզում է խոսել օրենքի գերակայության մասին, պետք է նախ ապացուցի, որ չի արհամարհում օրենքը»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը։
Ապրիլի 20-ին առավոտից մայրաքաղաքում ապօրինի հավաքի մասնակիցները տարբեր խմբերով, հետևելով հավաքի կազմակերպիչների կողմից ավելի վաղ արված կոչերին, Երևանի տարբեր հատվածներում փակում են փողոցները, իրականացնում հարակից շենքերի ու շինությունների ազատ ելումուտին, այլ քաղաքացիների, ավտոտրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժին խոչընդոտող հակաօրինական գործողություններ:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ եթե Սերժ Սարգսյանը հրաժարական տա, ո՞ւմ է տեսնում վարչապետի պաշտոնում։
Երևանի Դավթաշեն վարչական շրջանում լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ապրիլի 23-ի իրավիճակը ցույց կտա, թե ապրիլի 24-ին ինչ են պատրաստվում անել։ Ճշտող հարցին՝ բայց ապրիլի 24-ին ինչ-որ բան անելո՞ւ եք, նա պատասխանեց. «Ապրիլի 24-ին ինչպե՞ս կարող ենք որևէ բան չանել։ Պարզ է, որ ՀՀ ցանկացած քաղաքացի ապրիլի 24-ին նախատեսում է այց՝ Ծիծեռնակաբերդ»։
Եվրոպայի շախմատի առաջնությունում կայացան վերջին տուրի պարտիաները:
Ցուցարարները երկկողմանի փակեցին Դավթաշենի կամուրջը՝ երթևեկությունն ամբողջությամբ կաթվածահար անելով այդ հատվածում։