Բաժիններ՝

«Պոգբան և Մորատա՞ն. ես վերադարձների կողմնակից չեմ, բայց բացառություններ միշտ լինում են». «Յուվենթուսի» գլխավոր մենեջեր

Պետք է միայն գտնել անհրաժեշտ գումարը: «Յուվենթուսի» գլխավոր մենեջեր Ջուզեպե Մարոտան դեմ չէ Թուրին վերադարձնել Պոլ Պոգբային և Ալվարո Մորատային, ովքեր պրոբլեմներ ունեն ԱՊԼ-ում, սակայն նրան շփոթեցնում է ֆուտբոլիստների գինը:

«Ես կողմնակից չեմ ֆուտբոլիստների վերադարձին, որոնք արդեն մեկ անգամ հեռացել են ակումբից, բայց միշտ տեղ կգտնվի բացառությունների համար: Պոլը և Ալվարոն պրոֆեսիոնալներ են, որոնք լավ հիշողություններ են թողել իրենց մասին: Բայց նրանք այնպիսի արժեքի են հասել տրանսֆերային շուկայում, որը մեզ համար ինչ-որ միրաժ է:
Մենք 90 մլն վճարել ենք Իգուաինի համա՞ր: Այո, բայց խոշոր ձեռքբերումը կատարվեց Պոգբայի վաճառքից հետո»,- ասել է Մորատան Premium Mediaset-ին:

2016-ին «Յուվենթուսը» Մորատային վաճառեց «Ռեալին»՝ 30 մլն եվրոյով, և Պոգբային «Մանչեսթեր Յունայթեդին»՝ 106 մլն եվրոյով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «ոչնչացրեց» Գազայի հատվածում դեռևս պահվող պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը՝ Դոհայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների վրա Իսրայելի հարձակումից հետո, հինգշաբթի ՄԱԿ-ում ելույթ ունենալուց առաջ հայտարարել է Կատարի վարչապետ Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանին։ «Հարձակման առավոտյան ես հանդիպեցի պատանդներից մեկի ընտանիքի հետ, – չորեքշաբթի երեկոյան CNN-ին տված հարցազրույցում ասել է Շեյխ Մոհամմեդը։ -Պատանդների հարազատներն ապավինում են այս (հրադադարի) միջնորդության վրա։ Նրանք դրա հետ այլևս հույսեր չեն կապում»։ «Կարծում եմ, որ (երեքշաբթի) Նեթանյահուի քայլը պարզապես ոչնչացրեց այդ պատանդների բոլոր հույսերը»,- հավելել է շեյխը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ավելի վաղ «խոր մտահոգություն» էր հայտնել հարվածի առնչությամբ՝ առանց Իսրայելին հիշատակելու, և ընդգծել էր իրավիճակի «սրացումը թուլացնելու» կարևորությունը։ Նա միաժամանակ համերաշխություն էր հայտնել Կատարին և նշել այն «կենսական դերը», որը երկիրը խաղացել է վերջին տարիներին խաղաղության միջնորդական ջանքերում։ Նեթանյահուի Դոհային հասցված հшրվածը ոչնչացրեց պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը. Կատարի վարչապետ