
«Նուբարաշեն» ՔԿՀ կալանավորին փորձել են թմրամիջոց փոխանցել

Ապրիլի 19-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցների հետ համատեղ կանխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն հետազոտման նպատակով տեղափոխված կալանավորված անձ Կ.Ս.-ին քաղաքացի Վ.Դ.-ի կողմից արգելված իր փոխանցելու փորձը:
Վերջինս ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին: Խուզարկությամբ տաբատի ձախ գրպանից հայտնաբերվել և առգրավվել է «B 8» գրառմամբ երկու դեղահաբ՝ յուրաքանչյուրը 0.38 գրամ քաշով:
Ոստիկանության Էրեբունու բաժնում նախապատրաստվում են նյութեր: