
«Չելսին» դիտարկում է երիտասարդ հեռանկարային մարզչի թեկնածությունը

Անտոնիո Կոնտեն, ով գլխավորում է «Չելսին», հավանաբար մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա Լոնդոնից: «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը և նրա խորհրդականները տարբեր տարբերակներ են քննարկում: Մասնավորապես նշվել են «Բարսելոնայի» նախկին մարզիչ Լուիս Էնրիկեի, «Յուվենթուսը» գլխավորող Մասիմիլիանո Ալեգրիի, «Նապոլիից» Մաուրիցիո Սարրիի և «Մոնակոյի» մարզիչ Լեոնարդու Ժարդիմի անունները:
Սակայն, ըստ Telegraph Sport-ի տեղեկության, մի շարք խորհրդատուներ Աբրամովիչին առաջարկում են նոր գլխավոր մարզչի ընտրության հարցում թարմ մոտեցում ցուցաբերել և ուշադրություն դարձնել ոչ թե մեծ անուններով մարզիչներին, այլ նրանց, ովքեր մեծ ապագա ունեն հեռանկարում:
Տարբերակների մեջ նշվում են Էուսեբիո Դի Ֆրաչեսկոն («Ռոմա»), Յուլիան Նագելսմանը («Հոֆենհայմ») և Դևիդ Վագները («Հադերսֆիլդ»):
Պատրաստեց Անի Գաբուզյանը