Ոչ մի լավ ուսուցիչ չպետք է դուրս մնա, քանի որ իր դպրոցը փակվել է։ Իսկ վատ ուսուցիչը չպետք է մնա դպրոցում միայն այն պատճառով, որ իր դպրոցը մեծ է և չի փակվելու։ Եթե օպտիմալացման արդյունքում ուսուցիչների որակը չպետք է բարձրանա, ապա չարժե ևս մեկ անգամ ցնցել համակարգը։
Շարքում ներկայացված է միայն մեկ մոդել՝ Metropolis-ը: Այն թողարկվել Է մի քանի տարբերակով, ինչը, մակնիշի ներկայացուցչի խոսքով, արտացոլում Է բրենդի զարգացման փուլերը:
Ամերիկայի Արտաքին քաղաքականության խորհրդի վերլուծաբան Սթիվեն Բլանկը համոզված է, որ տարածաշրջանում ստեղծված ներկա իրավիճակում կողմերի վարած ռազմավարությունն իրականում հասկանալի է.
Թբիլիսիում տեղական կանոնավոր երթուղիների միկրոավտոբուսներն այլևս գազով չեն աշխատի: Ինչպես տեղեկացնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, գազի համար անհրաժեշտ պարագաներով հագեցած միկրոավտոբուսներն առաջիկայում կաշխատեն դիզվառելիքով:
2017 թվականի առաջին եռամսյակում նրանց կողմից վճարված շահութահարկը կազմել է 19 մլրդ 802,8 մլն դրամ` 5,7 տոկոսով զիջելով նախորդ տարվա ցուցանիշը: Ակցիզային հարկի վճարը կազմել է 9 մլրդ 206,9 մլն դրամ` ավելանալով 70,8 տոկոսով:
Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ փուլի պատասխան խաղում կհանդիպեն «Մանչեսթեր Յունայթեդը» և «Սելտան»:
Հայաստանն ունի նոր խորհրդարան, որը գործելու է նոր կառավարման կարգի՝ պառլամենտական հանրապետության պայմաններում։ Փորձագետներից փորձեցինք պարզել, թե ընդհանրապես ի՞նչ դերակատարում կարող է ունենալ նոր խորհրդարանը Հայաստանի արտաքին քաղաքականության մշակման և իրագործման առումով
«Այսօր Apple-ին են պատկանում աշխարհում առավել մեծ տարածում գտած հինգ սմարթֆոններից երկուսը»,-հավելել է Վինտերը:
Մայիսի 11-ին, ժամը 16:55-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհին բախվել են երկու ավտոմեքենա. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Այդ միջոցներով Հայաստանին անհատույց կտրամադրի 200 «շտապ օգնության» ավտոմեքենա, որոնցով մենք կկարողանանք ամբողջությամբ բավարարել հանրապետության պահանջարկը»,- ասաց Նալբանդյանը:
Մանկավարժական համալսարանն անցկացնում է ընդունելություն առկա բակալավրիատի կրթական ծրագրով 43, հեռակայով` 38 մասնագիտության գծով: Կազմակերպվում է նաև շարունակական կրթական ծրագիր, որով միջին մասնագիտական, արհեստագործական հաստատությունները բարձր առաջադիմությամբ ավարտածները միանգամից ընդունվում են երկրորդ կուրս:
Տեսանյութում ներկայացված է ընտրությունների ժամանակ տեխնիկական սարքավորումների կիրառման կարգը: Երևանի ավագանու ընտրություններին մասնակից քաղաքացիները քվեարկել կարող են անձնագրով, նույնականացման քարտով կամ կենսաչափական անձնագրով:
Թուրքիայում ձերբակալվել է ֆրանսիացի լրագրող Մաթիաս Դեպարդիոն:
«ՀՀԿ-ն Հայաստանում ժողովրդավարական գործընթացների առաջամարտիկն է, և նախևառաջ՝ ՀՀԿ-ի քաղաքական կամքով է պայմանավորված եղել Հայաստանում ժողովրդավարական պրոցեսների զարգացումը։ Իսկ ժողովրդավարությունն ու ընտրակաշառքը հակառակ բևեռներում են, հետևաբար՝ ՀՀԿ-ն չի բաժանում ընտրակաշառք, նպատակ և կարիք էլ չունի։ Մեր թեկնածուն շատ լավ աշխատել է»,- հավելեց Է.Շարմազանովը։
Թուրքիայի զինված ուժերը Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) զինյալների հետ բախման հետևանքով կրկին կորուստներ է ունեցել:
Միացյալ Նահանգների Tesla կորպորացիան սկսել է նոր տիպի արեւամարտկոցների նախնական պատվերներ ընդունել տների տանիքներին տեղակայելու համար:
Օրեր առաջ բողոքել էին Շիրակացի փողոց 50Ա շենքի բնակիչները: Պատճառն այն էր, որ շենքի դիմաց տեղադրվել էր տնակ և տաղավար, որը հետագայում որպես ծաղկանոց էր ծառայելու:
Ներմուծվող ենթ աակցիզային ապրանքներից ստացված ակցիզային հարկի աճը հիմնականում պայմանավորված է ներմուծվող բենզինից ստացված մուտքերի աճով:
Սպիտակուցները կարևոր նշանակություն ունեն սննդակարգում։ Դրանք օրգանիզմն ապահովում են էներգիայով, վերականգնում մարմինն ու հագեցածության զգացում պարգևում։ Դրանք նաև ամինաթթուներ են պարունակում, որոնք որոշիչ նշանակություն ունեն մկանների համար։ Մարդու օրգանիզմն իրեն անհրաժեշտ 20 ամինաթթուներից 11-ն է արտադրում, որոնք հարկավոր են օրգանիզմի նորմալ աշխատանքի համար։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Ինչպես հաղորդում է Daily Star-ը, «Էվերթոնի» հարձակվող Ռոմելու Լուկակուն «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր տրանսֆերային նպատակն է: Ըստ աղբյուրի տվյալների՝ «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի ստանա Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստին:
Հարավկորեացի արտիստ PSY-ն՝ Gangnam Style հիթի հեղինակը, երկու նոր հոլովակ է թողարկել: Հոլովակները մայիսի 10-ին հրապարակվել են կատարողի YouTube-ալիքում։
Վերջերս շատ է խոսվում անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինիոյի՝ «Բարսելոնա» տեղափոխության մասին: Անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը համոզված է, որ կատալոնացիները չեն կարողանա համոզել կիսապաշտպանին և չեն գողանա նրան:
«Այս խմբին միանալու որոշում կայացնելու պահից ի վեր ինձ համար հստակ է՝ որևէ մեկ վայրկյան եթե տեսնեմ, որ որևէ ճնշման տակ եմ կամ, իմ կարծիքով, արդար ուղղությամբ չենք գնում, ազատ հնարավորություն ունեմ ետ քաշվելու` խմբից դուրս գալու»:
Եվրամիությունում նախագահող Մալթայի վարչապետ Ժոզեֆ Մուսկատը հայտնվել է Ադրբեջանի հետ կապված հերթական կոռուպցիոն սկանդալի կենտրոնում: Այս մասին գրում է բրիտանական Guardian-ը` շեշտելով, որ Պանամայի թղթերում տեղեկություններ կան, որ Մուսկատը գումարներ է ստացել է Ադրբեջանի նախագահի աղջկանից:
«Ինտերի» գլխավոր մարզչի հավակնորդներ են նաև Անտոնիո Կոնտեն («Չելսի»), Դիեգո Սիմեոնեն («Ատլետիկո») և Լուչանո Սպալետին («Ռոմա»): Ավելի վաղ հաղորդվել էր, որ միլանյան ակումբի նոր մարզական տնօրեն Վալտեր Սաբատինին երկարատև հանդիպում է անցկացրել Կոնտեի հետ լոնդոնյան ռեստորաններից մեկում:
«Միանշանակ այս համագործակցության արդյունք է նաև Ընտրական նոր օրենսգիրքը և դրանից բխող այն ընտրությունները, որոնց որակի հետ կապված կարող ենք աննախադեպ բառն օգտագործել: Համագործակցության տեսանկյունից դրական է նոր կառավարության կողմից որդեգրված քաղաքականությունը կառավարման արդյունավետության բարձրացման, օպտիմալացման ուղղությամբ և այլ ուղղություններով, որոնք գերակա են դառնում»,- ասաց Աշոտյանը:
Եվրոպա լիգայի պաշտոնական թվիթերյան էջը կրկին անդրադարձել է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Այս անգամ ներկայացվել է Մխիթարյանի վիճակագրությունը:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ՀՀ բնապահպանության նախարարություն այցի ընթացքում գերատեսչության ղեկավար կազմի հետ քննարկել է ոլորտի ծրագրերը, խնդիրներն ու անելիքները:
«1600-ը զգալի թիվ է: 2018 թվականին ևս դիմողների թիվը նվազելու է, քանի որ տարիներ առաջ տարբեր տարիքային խմբերի` 6-7 տարեկան երեխաները միևնույն տարում գնացին դպրոց»,- ասաց Վաչագան Գալստյանը։