Բաժիններ՝

Վրաստանում միկրոավտոբուսներն այլևս գազով չեն աշխատի

Թբիլիսիում տեղական կանոնավոր երթուղիների միկրոավտոբուսներն այլևս գազով չեն աշխատի: Ինչպես տեղեկացնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, գազի համար անհրաժեշտ պարագաներով հագեցած միկրոավտոբուսներն առաջիկայում կաշխատեն դիզվառելիքով: Այս մասին հայտնում է aliq.ge-ն:

2015 թվականից քաղաքապետարանը  թույլտվությունը ստացած կազմակերպությունների հետ դատական վեճ է ունեցել: Ելնելով ուղևորների անվտանգությունից, տրանսպորտի քաղաքային ծառայությունը Վրաստանի կառավարությունից պահանջել է աշխատակարգի խախտմամբ՝ միկրոավտոբուսներում գազի համար տեղադրված անհրաժեշտ սարքավորումները վերացնել: Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշման համաձայն՝ միկրոավտոբուսներից պետք է ապամոնտաժվեն գազի համար նախատեսված սարքավորումները:

Նշենք, որ մայրաքաղաքում կա 1800 միկրոավտոբուս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031