Բաժիններ՝

Իտալական Furla-ն իր 90-ամյակը նշել է պայուսակների թողարկմամբ

Furla իտալական մակնիշն իր 90-ամյակի առթիվ թողարկել է պայուսակների հատուկ հավաքածու:

Շարքում ներկայացված է միայն մեկ մոդել՝ Metropolis-ը: Այն թողարկվել Է մի քանի տարբերակով, ինչը, մակնիշի ներկայացուցչի խոսքով, արտացոլում Է բրենդի զարգացման փուլերը:

Նոր պայուսակը հասանելի է հինգ գույներով՝ վարդագույն, մագնոլիա, ոսկեգույն, կարմիր եւ օնիքս: Փակվող կափույրներով ինը տարբերակներն արդեն կարելի է ձեռք բերել ամբողջ աշխարհում Furla-ի խանութներում:

Furla ընկերությունը հիմնադրվել է Ֆուռլանետո ընտանիքի կողմից: Այս բրենդի ներքո թողարկվում է կոշիկ, ինչպես նաեւ պայուսակներ, կաշվից պատրաստված արտադրանք (գոտիներ ու ձեռնոցներ), ակնոցներ ու ժամացույցներ: Առաջին խանութը բացվել է 1955 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս