Դիտորդների նկատմամբ ճնշումներ և սպառնալիքներ գործադրելու փաստի առթիվ 10.05.2017թ. Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինին եւ նրա հետ քննարկել Ուկրաինայի իրադրությունը:
Ադրբեջանական զինուժը Մարտակերտի պաշտպանական ուղղությամբ կիրառել է նաև 82 միլիմետրանոց ականանետեր (4 արկ) և Դ-44 տիպի հրանոթներ (8 արկ): Բացի հրադադարի ռեժիմի խախտման դեպքերից մայիսի 10-ին ժամը 13:30-ի սահմաններում Թափկարակոյունլու-Թալիշ ուղղությամբ կատարել է զրահատեխնիկայի (շուրջ 10 տանկ) տեղաշարժ: Ժամը 14:55-ին դիտարկված տանկերը վերադարձել են իրենց ելման շրջանները:
Սիրիացի քրդերի ու արաբների միությունը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներից ազատել է ռազմավարական կարեւորություն ունեցող Թաբկա քաղաքը, տեղեկացնում է BBC-ին:
«Ես երկար ժամանակ կարծում էի, որ նախագահը կարող է ՀՀԲ-ի տնօրենին հեռացնել ցանկացած պատճառով կամ առանց որեւէ պատճառի: Ես իմ ժամանակը զուր չեմ ծախսի այդ որոշման եւ այն բանի շուրջ խորհրդածելու վրա, թե ինչ կերպ է այն ընդունվել»,- ասված է նամակում:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հեյդար Ալիևի 94-ամյակի միջոցառման ժամանակ իր ելույթում հայտարարել է, թե Ադրբեջանում գործում է հինգերորդ շարասյուն, որը ուզում են հարվածի տակ դնել Ադրբեջանի համար «ամենասուրբ արժեքները»:
Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 05:58-ին (Երեւանի ժամանակով ժամը 01:58-ին) Քաշգարի օկրուգի Թաշկուրգան-Տաջիկական ինքնավար շրջանում:
Թուրքական «Otokar» ընկերությունը, որը մտնում է Թուրքիայի խոշորագույն «Koç» հոլդինգի մեջ, Ստամբուլում ընթացող «IDEF 2017» ռազմական արտադրանքի ցուցահանդեսին առաջին անգամ ներկայացրել է «ALTAY» տանկի տեսակներից մեկը, որը նախատեսված է օգտագործել քաղաքային պայմաններում ռազմական օպերացիաների ժամանակ:
Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.07%-ով և կազմել 12757.46 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.05%-ով և կազմել 5400.46 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.59%-ով և կազմել 7385.24 կետ, ռուսական MICEX ինդեքսն աճել է 1.29%-ով և կազմել 2028.21 կետ, իսկ RTSI ինդեքսն աճել է 2.39%-ով և կազմել 1111.64 կետ:
Չնայած Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջեւ հակասություններին, երկու երկրները սերտ համագործակցում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրի շուրջ. երեկ նման հայտարարություն է արել ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը` հավելելով, որ իրենք Արցախյան խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ սերտ համագործակցել են անգամ ռուս-ամերիկյան հարաբերությունները սուր վատթարացման պայմաններում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 11-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Քաղաքապետ Տարոն Մարգարյանին երեկ Աջափնյակում բավական ջերմ են դիմավորել: Դրա համար ջանք ու եռանդ չեն խնայել քրեական տարրերը, մասնավորապես՝ ՀՀԿ ավագանու ցուցակում ընդգրկված Գարիկ Գրիգորյանը, որը հայտնի քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ ԱՄՆ-ի բանտերից մեկում իր պատիժը կրող Ֆազի եղբայրն է:
«Ժողովուրդ»-ին կատարված դեպքից մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես այն, որ երեք զինվորները զորամասից «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով դուրս են եկել մայիսի 7-ին՝ երեկոյան ժամը 23:00-ի սահմաններում:
Մայիսի 10-ին, ժամը 20.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից դեպի Իսակովի պողոտա տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մայիսի 11-ին, ժամը 07:37-ին ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 07:23-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.050 և արևելյան երկայնության 48.690 աշխարհագրական կոորդինատներով օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ:
Մայիսի 10-ին, ժամը 23:01-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սվաճյան փողոցի թիվ 24 շենքի բնակարաններից մեկի բնակիչները չեն արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մամուլը շարունակում է գրել, որ «Ծառուկյան» դաշինքից ռեյտինգային ցուցակով առաջադրված Խաչիկ Մանուկյանը մյուս 8 պատգամավորների օրինակով ԱԺ առաջին նիստին վայր է դնելու մանդատը, քանի որ չի կատարել Ծառուկյանի հետ ունեցած պայմանավորվածությունները:
Ավանդաբար հինգշաբթի օրերին կայացող ՀՀԿ նիստն այսօ չի կայանա, հնարավոր է այն տեղափոխվի հաջորդ շաբաթ եւ հրավիրվի ԱԺ առաջի նիստին նախորդող օրերին, որի ժամանակ Սերժ Սարգսյանը կհայտարարի, թե ով ինչ պաշտոն կստանա:
ՀՀ կառավարությունն իր պահուստային ֆոնդից ավելի քան 50 հազար եվրո է հատկացնելու Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռի կատարմանը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ամեն գնով ցանկանում է լինել նոր կառավարության կազմում և այս օրերին ակտիվորեն զբաղված է իր հետագա պաշտոնավարման հարցը կարգավորելով:
Կարեն Կարապետյանն ավստրիական ռադիոյին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է վարչապետ մնալ 2018 թվականին: Այդ թեմայով իր պատրաստակամության մասին Կարապետյանն առաջին անգամ չէ, որ հայտարարում է, եւ այդ իմաստով նրա հավակնությունը, հետեւաբար նաեւ Սերժ Սարգսյանի ծրագրերի հետ մրցակցությունը այլեւս նորություն չէ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Լոնդոնի Վիկտորիայի եւ Ալբերտի թանգարանում բացել է The Pink Floyd Exhibition:
Մեքսիկայում աշխարհի ամենածանր մարդը՝ Խուան Պեդրո Ֆրանկոն, որի քաշը կազմում էր գրեթե 600 կիլոգրամ, հաջողությամբ է տարել ստամոքսի շունտավորման վիրահատությունը:
«Լեւադա կենտրոն» վերլուծական կազմակերպության տվյալներով՝ Ռուսաստանի քաղաքացիների 61 տոկոսն այն կարծիքին է, որ պաշտոնյանները, Դաշնության խորհրդի եւ Պետական դումայի պատգամավորները իրենց հայտարարագրերում նշում են իրենց եկամուտների միայն ոչ մեծ մասը։
«Ոսկե գնդակ» մրցանակի հիմնադիր France Football-ը անվանել է 2017թ. «Ոսկե գնդակի» համար մղվող պայքարում ֆավորիտների քառյակը տարվա գրեթե կեսին:
Իսկ Դուք գիտե՞ք, որ քարերը նույնպես կարողանում են բուժել:
Արհեստական ինտելեկտի և մեքենայական ուսուցման կտրուկ զարգացումն ուրախացնում է, միևնույն ժամանակ՝ վախեցնում։ Ուրախալի է մտածել այն մասին, թե որքան կարող է բարելավվել մեր կյանքը՝ սկսած օրվա ծրագրավորումից, մինչև բժշկական ախտորոշում, բայց վախեցնող է սոցիալական ու անձնային ներառումները գիտակցելը։ Խոսքը մասնավորապես վերաբերում է մարդու կարիերային։
Ներկայացնում ենք կենդանակերպի ամենաուժեղ նշաններին։
Ավելորդ ճարպերն այրելու տարբեր եղանակներ կան։ Դրանցից մեկն ածխաջրերը սննդակարգից բացառելն է։ Սննդակարգում ածխաջրերը բացառվում են, կամ դրանց օգտագործումը հասցվում է նվազագույնի, ինչի արդյունքում օրգանիզմը սկսում է էներգիա վերցնել ճարպերից։ Այդ դեպքում օրգանիզմն օգտագործում է ինչպես սննդի միջոցով ստացվող, այնպես էլ օրգանիզմում կուտակված ճարպերը։