Ձվերի վերաբերյալ տեղեկատվության բրիտանական ծառայությունը (The British Egg Information Service) տնային տնտեսուհիներին խորհուրդ է տալիս ձվերը պահել տուփերի մեջ՝ ըստ Ցելսիուսի 20 աստիճանից ցածր կայուն ջերմաստիճանի պայմաններում՝ խիստ հոտավետ մթերքներից հեռու:
Պենտագոնի ներկայացուցիչ Ջեֆֆ Դևիսը հայտնել է, որ ԱՄՆը Սիրիայի քրդերի համար նախատեսված զենքն արդեն տեղափոխել է Սիրիա, սակայն այն դեռ չի փոխանցել քրդերին:
«Ես չեմ կարող շատ մանրամասներ բարձրաձայնել, չեմ ուզում անախորժություններ ունենալ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Բայց կարող եմ ասել, որ Իբրահիմովիչը գտնվում է հիասքանչ մարզավիճակում բոլոր առումներով»:
Երևանի ավագանու ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդես է եկել ուղերձով:
Թուրքիայի անվտանգության ուժերի հաղորդմամբ՝ Քրդստանի բանվորական կուսակցության և թուրքական ժանդարմերիայի միջև կրկին բախում է տեղի ունեցել:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը նոր խորհրդարանում պաշտոնների բաշխման վերաբերյալ որոշումը հանրությանը կներկայացնի Ազգային ժողովի առաջին նիստից մեկ օր առաջ` մայիսի 17-ին:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի արտգործնախարար Այման ասՍադադիի հետ:
Մոտ ժամանակներս Երևանում կկայանան մյուզիքլի մանկական թատրոնի հիմնադիր, խմբավար Զառա Մորգանի «Մամա Միա», «Առյուծ արքան» և «Մոխրոտիկը» բեմականացումների առաջնախաղերը: Այս առիթով «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույց Զառա Վիրաբյանի (Մորգան) հետ: –Ձեր կյանքում մեծ տեղ է զբաղեցնում մյուզիքլը, ինչո՞ւ: –Իմ ամբողջ կյանքը մի մեծ մյուզիքլ է: Ավարտելով կոնսերվատորիան, ինձ առաջարկեցին աշխատանք Մոսկվայի «Մարինա» սլավոնա-անգլո-ամերիկյան մասնավոր դպրոցում, որը […]
Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ընտրակաշառք բաժանելու բոլոր հայտարարությունները մերկապարանոց են և սուտ:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը մայիսի 12-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն անդրադարձել է ռուսական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությանը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մարդու առողջության համար վտանգավոր ապրանքների մասին ծանուցման միասնական համակարգ ստեղծելու վերաբերյալ հրապարակումներին:
Մեկ ամսվա ընթացքում շրջանառությունում առկա կանխիկ ՀՀ դրամն ավելացել է 35 մլրդ 9 մլն դրամով: 20 16 թվականին մարտի համեմատ այն ավելացել է 81 մլրդ 281 մլն-ով: Նախորդ տարվա մարտին ՀՀ դրամի կանխիկ շրջանառությունը կազմել էր 318 մլրդ 264 մլն:
«Պարոն Թրամփը երևի մեզ՝ հայերիս, զգուշացնում է, որ մենք պատրաստ լինենք հակազդել թշնամուն։ Դա ավելի լավ, որ ԱՄՆ-ն է խոսում։ Չէ՞, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ պետություն է, իսկ Ադրբեջանը թուրքական երկրորդ պետությունն է։ ԱՄՆ-ը հզոր գերտերություն է, պետք է արդար լինի և կասեցնի թուրքական ոտնձգությունները»:
«Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Աննա Զախարյանը ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է տվել 11.05.2017թ. ժամը 21.00-ի սահմաններում Երևան քաղաքի ՀԱԹ-ում գտնվող, Երևանի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում ենթադրյալ ընտրակաշառք բաժանելու, իր մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ:
Հունիս 27-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանատու անձանց հետ հանդիպման ժամանակ սակագների բարձրացման ՀԾԿՀ-ի որոշումը «չափազանց վտանգավոր» համարելով, «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ում միջազգային ֆինանսական աուդիտ անցկացնելու որոշման մասին ազդարարեց:
Երևանի Ազատության հրապարակում մայիսի 12-ին տեղի ունեցավ «Երկիր Ծիրանի» կուսակցության հանրահավաքհամերգը:
Ֆիլմի վերնագիրն արդեն մտածել էի։ Ընդհանրապես վերնագիրն ամենակարեւորն է՝ դրանից է սկսվում ընթերցողի, դիտողի, ունկնդրի նախատրամադրվածությունը։ Մտածում էի այսպես էլ կոչել՝ «Հպարտության հոգսը»։ Ֆիլմն անգլերեն պիտի թարգմանվեր, չգիտեմ՝ անգլերենով ո՞նց կհնչեր, բայց հայերենով, կարծես, վատ չէր։ Եթե մեր հաղթանակներով հպարտանում ենք, պետք է նաեւ դրա հոգսը զգանք, իսկ եթե հոգսը չենք զգում, հպարտությունը դառնում է […]
Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավի վերջին օրը Հայաստանի Հանրապետական կուսակցության քարոզչական թիմը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ հանդիպում ունեցավ Կենտրոն վարչական շրջանի բնակիչների հետ:
Համաձայն սահմանված կարգի յուրաքանչյուր քաղաքացի տնակն ապամոնտաժելիս պետք է սեփական միջոցներով մաքրի տարածքը: Սակայն որոշմանը ոչ բոլորն են հետևում:
Հայաստանի և Նոր Զելանդիայի արտաքին գործերի նախարարները ուղերձներ փոխանակեցին Հայաստանի Հանրապետության և Նոր Զելանդիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:
Երևանի Արաբկիր վարչական շրջանի Լամբադա կամրջի մոտից մայիսի 12-ին տեղի ունեցավ «Ելք» դաշինքի երթը` նվիրված ընտրակաշառքների դեմ պայքարին:
Նվազման պատճառը արտարժույթով ավանդների պակաս ներգրավվածությունն է: Փետրվարին արտարժույթով ավանդների ծավալը կազմում էր 1 տրլն 87 մլրդ 436 մլն դրամ, իսկ մարտին` 1 տրլն 81 մլրդ 575 մլն: Մարտին արտարժույթով ավանդների ծավալը փետրվարի համեմատ նվազել է 5 մլրդ 861 մլն դրամով:
2017 թվականի մայիսի 11-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվհետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Արազյանի կողմից կաշառք տվողի օգտին իր լիազորությունների շրջանակում որոշակի գործողություններ կատարելու համար 2017 թվականի մայիսի 11-ին՝ ժամը 12.40-ից 13.15-ի սահմաններում, Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Վեդի քաղաքի նստավայրում գտնվող դատարանի շենքում՝ դատական նիստերի դահլիճում, Գ.Շ.-ից անձամբ խոշոր չափերով՝ 600 ԱՄՆ դոլար գումար կաշառք ստանալու դեպքը:
Արքայախնձորը ոչ միայն համեղ է, այլև բազմաթիվ օգտակար նյութեր է պարունակում, այդ թվում՝ վիտամին C, պղինձ, ֆոլաթթու։ Այն նաև բրոմելայն է պարունակում, որը կարևոր է իմունային համակարգի ամրապնդման, վնասվածքների ապաքինման և նյութափոխանակության համակարգի առողջության համար։ Արքայախնձորը մի խումբ հակաօքսիդանտներ է պարունակում։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ, արքեպիսկոպոս Մարեկ Սոլչինսկուն (նստավայրը՝ Թբիլիսի)՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
«Սելտայի» գլխավոր մարզիչ Էդուարդո Բերիցոն կիսվել է Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ անցկացրած պատասխան խաղի տպավորություններով (1:1):
Օրինակ՝ ըստ պարբերականի, Facebook-ի ցանկությունը՝ այդքան շատ վճարել WhatsApp-ի համար, որը չուներ ոչ մի եկամուտ, անհանգստության նշան է հակմենաշնորհային մարմինների համար:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ Երևան քաղաքում գործող կրպակից գումար և ծխախոտ հափշտակած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ Քննչական ծառայության դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ադրբեջանի ՊՆ-ը և այլ ուժային կառույցներ վերջին օրերին կեղծ հայտարարություններ են տարածում Ադրբեջանում հայկական հետախուզական ցանցի բացահայտման և նրանց կողմից ահաբեկչական գործողություններ ծրագրելու մասին։
««Նյուքասլը» կարող է հաստատել, որ տեղի է ունեցել հանդիպում ակումբի սեփականատեր Մայք Էշլիի, տնօրեն Լի Չարնլիի և Ռաֆա Բենիտեսի միջև: Բոլոր կողմերը համաձայնել են, որ հանդիպումը շատ դրական և կառուցողական է եղել: