
Gangnam Style-ի հեղինակը երկու նոր հոլովակ է թողարկել

Հարավկորեացի արտիստ PSY-ն՝ Gangnam Style հիթի հեղինակը, երկու նոր հոլովակ է թողարկել: Հոլովակները մայիսի 10-ին հրապարակվել են կատարողի YouTube-ալիքում։
Առաջին երգը կոչվում է I LUV IT: Երաժշտական տեսանյութում նկարահանվել է ճապոնացի երաժիշտ ՊիկոՏարոն՝ PenPineappleApplePen երգի հեղինակը:
Երկրորդը New Face կոմպոզիցիայի հոլովակն է: Մեկ օրից էլ պակաս ժամանակում տեսագրությունները գրեթե 500 հազարական դիտում են հավաքել:
Երկու թրեքներն էլ տեղ են գտել կատարողի նոր ալբոմում, որը կոչվում է 4×2=8:
PSY-ը լայն ճանաչում է ստացել 2012 թվականին Gangnam Style երգի թողարկումից հետո: Երգի հոլովակը շուրջ 2,8 մլրդ դիտում է հավաքել: Նրա երկրորդ հոլովակը՝ Gentleman-ը, հաղթահարել է 1 մլրդ դիտումի նշագիծը: