ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու ընտրություններին սարքավորումների կիրառման վերաբերյալ տեսանյութ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ տեխնիկական սարքավորումների կիրառման վերաբերյալ տեսանյութ:

Տեսանյութում ներկայացված է ընտրությունների ժամանակ տեխնիկական սարքավորումների կիրառման կարգը: Երևանի ավագանու ընտրություններին մասնակից քաղաքացիները քվեարկել կարող են անձնագրով, նույնականացման քարտով կամ կենսաչափական անձնագրով:

Ընտրողն անձը հաստատող փաստաթուղթը ներկայացնում է տեխնիկական սարքավորումները սպասարկող մասնագետին, որը փաստաթղթի լուսանկարի միջոցով ստուգում է ընտրողի ինքնությունը: Մասնագետը փաստաթղթի տվյալները կներմուծի սարքավորման մեջ, որից հետո սարքավորման էկրանին կպատկերվեն ընտրողի տվյալները:

Այնուհետև ընտրողը մասնագետի հրահանգով աջ ձեռքի ցուցամատը սեղմած կպահի սարքի սկանավորման պատուհանին: Դրանից հետո սարքավորումը կտպի քաղաքացու կտրոնը: Մասնագետը կտրոնը և անձը հաստատող փաստաթուղթը կհանձնի ընտրողին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031