Հայաստանի պետական բյուջեի եկամուտներն այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 7.9 տոկոսով կամ շուրջ 19.9 մլրդ դրամով, ինչը պայմանավորված է հարկային եկամուտների և այլ եկամուտների աճով:
Մայիսի 11-ին, ժամը 16:55-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհին բախվել են երկու ավտոմեքենա. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ենթադրյալ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Թուրքիայում հրատարակվող երկլեզու «Ակօս» շաբաթաթերթի հայկական բաժնի խմբագիր, լրագրող Բագրատ Էստուկյանը կարժանանա ՀՀ նախագահի հատուկ շքանշանի:
Կոսովոյի չճանաչված հանրապետության նախագահ Հաշիմ Թաչին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ամսաթիվ է նշանակել հունիսի 11-ը:
Ըստ ՀԲ-ի՝ 2.7% աճն արտացոլում է Հայաստանի արտահանելի ճյուղերի պահպանվող ընդլայնումը և ներքին սպառման համեստ վերականգնումը
Քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակին, բանակ-հասարակություն կապերին եւ մատաղ սերնդի դաստիարակությանը վերաբերող մի շարք հարցեր:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը պատրաստվում է, այսպես կոչված, գաղտնի ոստիկանների ինստիտուտ ստեղծել: Գերատեսչությունը նման օրինագիծ կներկայացնի կառավարությանն ընթացիկ ամսում:
Ոստիկանության ծառայողները բնակարան են մուտք գործել ծանր հանցագործություն կատարելու համար հետախուզվող անձին հայտնաբերելու նպատակով, ունեցել են բնակարան մուտք գործելու՝ օրենքով ամրագրված հիմքեր:
Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև դադարեցված ցամաքային բեռնափոխոխադրումները վերսկսելու են մայիսի 16-ին: Այդ մասին հայտնել է Թուրքիայի կապի, տրանսպորտի և ծովագնացության նախարար Ահմեթ Արսլանը թուրքական «Anadolu» լրատվական գործակալության հետ զրույցում:
Թուրքիայի ծովափնյա Սինոփ քաղաքում փորձարկվել է թուրքական արտադրության «Bora» տեսակի առաջին հեռահար հրթիռը: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի` այդ մասին տեղեկացրել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը, «A haber» հեռուստալիքի հաղորդումներից մեկի ժամանակ: Վերջինիս խոսքերով` հրթիռի փորձարկումը հաջող է ընթացել:
Այնտեղ նույնպես թուրք ուժայինները պատրաստվում են ռազմական գործողություներ իրականացնել ՔԲԿ-ի զինյալների դիրքերի ուղղությամբ: Այդ լուրը ևս հաստատվել է տեղի նահանգապետարանի կողմից:
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը Ռուսասաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպմանը հայտարարել է, որ պաղեստինյան խնդիրը հնարավոր չէ կարգավորել առանց Ռուսաստանի իրական մասնակցության:
«6-րդ գումարման Ազգային ժողովի ամենատարեց պատգամավորն է Կնյազ Հասանովը: Առաջին նիստը կնախագահի ամենատարեց պատգամավորը»,- գրել է նա:
ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության Բագրատաշենի բաժանմունքի մաքսային տեսուչը և նույն բաժանմունքի հերթափոխի պետը ներգրավվել են որպես մեղադրյալներ. վերջիններս կալանավորվել են:
«Չեն կանգնել, դանդաղ են աշխատում: Սկզբում եղանակային պատճառ կար, հետո ներքին խնդիրներ եղան: Դա պետության հետ կապ չունի: Կապալառուների միջև հարաբերություններն են»,- ասաց նա՝ հավելելով, որ իսպանական և չինական կապալառու ընկերություններին խնդիրները լուծելու ժամանակ է տրվել մինչև հունիսի սկիզբ:
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության միջև ստորագրվել է քաղաքական կոալիցիա կազմավորելու մասին հուշագիր, որը կգործի մինչև 6-րդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ավարտը:
«Վիճակը գնահատվում է ծանր, սակայն կայունացմամբ: Երբ բալիկն արդեն անցնի ապարատային շնչառության, այդ ժամանակ կարող ենք ասել, որ փոքրիկի կյանքին վտանգ չի սպառնում: Ինքը դեռ արհեստական շնչառության տակ է»,-ասաց նա:
Ավարտվել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվող Հարավկովկասյան 14-րդ մեդիա համաժողովը, որի առանցքային թեման կեղծ լրատվությունն էր, ապատեղեկատվության եւ քարոզչության տարածումը ավանդական եւ առցանց մեդիայում, ինչպես նաեւ դրա բացասական հետեւանքները խոսքի ազատության համար:
«Ես կարծում եմ, որ աչք ունեցողները կտեսնեին նաև վերջին մեր համագործակցության համաձայնագրի 1 տարվա ընթացքում կատարված աշխատանքը համատեղ, բայց հիմա, ԱԺ ընտրություններից հետո, մենք մտնում ենք մի շրջափուլ, որտեղ 2 կուսակցությունները համատեղ ձգտելու են առավելագույնս մեր երկրում որակական փոփոխություններ կատարել բոլոր ոլորտներում։ Աստված առաջ»:
ԵՄ-ի խորհուրդը հաստատել է Եվրահանձնաժողովի առաջարկությունը, որը հանձնարարական է բովանդակում Շենգենյան գոտու հինգ երկրներում ներքին սահմանային հսկողության գործողությունը երկարացնելու մասին:
Հայ ջրացատկորդներ Ազատ եւ Վլադիմիր Հարությունյանները կմասնակցեն Մադրիդի Գրան պրիին:
«Շանթ»-ի նկարահանող խմբի գնդակոծությունը` տեսանյութով:
«Սիվիլնեթ» կայքի լրագրող Արփի Մախսուդյանը տեղեկություն է տարածել, որ մայիսի 11-ի առավոտյան Ոստիկանության ծառայողները խուզարկություն են կատարել բնակարանում՝ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու նպատակով:
Միաձայն քվեարկությամբ Հայկ Ալոյանը ընտրվեց Հայաստանի Հանքագործների և մետալուրգների միության նախագահ, իսկ նախկին նախագահ Մաքսիմ Հակոբյանն ընտրվեց կազմակերպության պատվավոր նախագահ։
ՀՀԿ-ից համաձայնագիրը ստորագրեց կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ՀՅԴ-ից՝ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
«Թող որևէ մեկը չմտածի, որ մեր գործողություններն ուղղված է այն մարդկանց դեմ, ովքեր իրենց օրվա հացը վաստակում են տոնավաճառներում առևտուր անելով: Հակառակը` մենք 24 ժամ այդ մարդկանց կողքին ենք: Եթե կլինեն դեպքեր, որ համակարգում եղած «հուդաները» կփորձեն նեղացնել այդ մարդկանց, ես միշտ հասանելի եմ»,- ասաց Վարդան Հարությունյանը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին է փոխանցել Ռուսաստանի պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի ուղերձը:
Սիրիայի իրադրության կարգավորման շուրջ բանակցությունների վեցերորդ փուլը Ժնեւում տեղի կունենա մայիսի 16-19-ը:
«Եթե մենք չենք սթափվում, եթե չենք փոխում դավաճաններին՝ իրական նվիրյալներով և հերոսներով, ես ինձ չեմ դա վերագրում, այլ ասում եմ, որ ժողովուրդը պետք է իշխանությունն իր ձեռքը վերցնի և տեր կանգնի դրան, դավաճաններին հեռացնի։ Եթե դավաճանները շարունակելու են մնալ, իսկ այսօրվա դավաճանությունը վերագրվում է Սերժ Սարգսյանին, եթե նա շարունակելու է մնալ, ապա մենք կորցնելու ենք»։