Բաժիններ՝

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում`

Մայիսի 16-ին հյուսիսային առանձին շրջաններում, մայիսի 18-ին՝ երեկոյան ժամերին, մայիսի 19-ին և 20-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 17-19-ը կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Մայիսի 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 18-ին՝ երեկոյան ժամերին, մայիսի 19-ին և 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքի մայիսի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 30.50C (1995 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 7.30C (1972 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 17.30C

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031