Բաժիններ՝

«Մենք պետք է գյուղացու կողքին լինենք, ոչ թե ներկրողի». Հրաչ Բերբերյան

«Դիզվառելիքը մոտ 4-5 օրից նոր կսկսեն բաժանել գյուղացուն։ Տարին կես է եղել, ի՞նչ դիզվառելիքի մասին է խոսքը։ Չեմ հասկանում՝ պետությունը չգիտի՞, որ գարնանացանը սկսվում է մարտ ամսին, ոչ թե հունիսին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստանի Ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը։

Նրա խոսքով՝ Հայաստան մտած պարարտանյութն անցած տարվա համեմատ 5 անգամ պակաս է։

«Մենք մոնիտորինգ ենք արել մոտ 1000 ֆերմերների շրջանում, և բոլորը դժգոհում են վրացական պարարտանյութից։ Գյուղացուն ասում են՝ փաստեր բեր, ապացուցի, ա́խր այդպես չի կարելի։ Մենք պետք է գյուղացու կողքին լինենք, ոչ թե ներկրողի։ Պատվիրատուին պետք էր վերահսկել, որ որակով պարարտանյութ մտներ Հայաստան»,- ավելացրեց պարոն Բերբերյանը։

Ռոզա Հակոբյան

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս