Բաժիններ՝

«Կունենանք կայուն ծիրանի բերք, իսկ խաղողի վիճակը ծանր է. հեկտարներով այգիներ ցրտահարված են». Հրաչ Բերբերյան

«Ունենք ծիրանի միջակ բերք։ Տեղեր կան՝ ընդհանրապես չունենք,տեղեր էլ կան՝ բերքը շատ լավ վիճակում է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով այս տարվա ծիրանի և խաղողի բերքի առատությունից՝ ասաց «Հայաստանի Ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը:

«Եթե նայում ենք Շահումյան դաշտի, Դողսի ուղղությամբ, ծիրանի բերքը շատ նոսր է, համարյա չունենք, իսկ  Մասիսի, Արտաշատի ուղղությամբ ունենք ծիրան։ Կարծում եմ՝ կունենանք կայուն ծիրանի բերք, որովհետև եղանակը բարենպաստ է, եթե, իհարկե, լուրջ կարկտահարություն չլինի։ Չնայած՝ չի լինի այն քանակությունը, ինչին որ սպասում ենք։  Բայց շատ ծանր է խաղողի վիճակը, հեկտարներով այգիներ ցրտահարված են, քանի որ գյուղացիներն այգեթաղ չեն արել։ Սրանում էլ մեղավոր են գինեգործներն ու կոնյակագործները»,- ասաց Հրաչ Բերբերյանը։

Ռոզա Հակոբյան

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031