Բաժիններ՝

Վրաստանում 325 «օրենքով գողերի» են գրանցել

Վրաստանի ՆԳ նախարարությունը գրանցել է վրացական ծագմամբ 325 «օրենքով գողերի», որոնց մեծ մասը գտնվում է հետխորհրդային տարածքում եւ Եվրամիության երկրներում: Այդ մասին հայտարարել է հանրապետության ՆԳ փոխնախարար Շալվա Խուցիշվիլին:

Նա արտաքին կապերի եւ Եվրոպայի հետ ինտեգրացման խորհրդարանական կոմիտեներին ներկայացրել է «Վրաստանի եւ Եվրոպայի ոստիկանական ծառայության միջեւ օպերատիվ ու ռազմավարական համագործակցության մասին» համաձայնագիրը, որը ձեւակերպվել է ապրիլին: Կոմիտեները հավանություն են տվել համաձայնագրին, եւ այժմ փաստաթուղթը պետք է վավերացվի լիագումար նիստում:

«Գրանցվել են վրացական ծագմամբ 325 «օրենքով գողեր», որոնց շատ փոքր մասն է գտնվում Վրաստանի բանտերում, մնացածները հետխորհրդային տարածքում են եւ Եվրամիության երկրներում: Փոխնախարարը վստահ է, որ փաստաթուղթը վրացի ոստիկաններին կօգնի խորացնել համագործակցությունն իրենց եվրոպացի գործընկերների հետ, հաղորդել է Sputnik-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031