Բաժիններ՝

Թուրքիայում կրկին նախարարությունների աշխատակիցներ են ձերբակալվել

Անկարայի հանրապետական դատախազությունը գյուլենականների դեմ տարվող հետաքննության շրջանակում նախարարությունների աշխատակիցների ձերբակալելու մասին որոշումներ է ընդունել: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Մասնավորապես, որոշում է կայացվել ձերբակալել էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ու դրան կից կառույցների 60 աշխատակցի, ինչպես նաև ազգային կրթության նախարարությունում աշխատող 25 մանկավարժի: Հայտնի է դարձել, որ նրանք ByLock հավելվածի օգտատերեր են: Ներկայում կասկածյալներից 40-­ը ձերբակալված են և տարվել են բաժանմունքներ՝ ցուցմունք տալու:

Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը ավելի վաղ վերծանել էր ByLock հավելվածը, որի օգնությամբ ենթադրվում է, որ գյուլենական շարժման անդամները շփվել են միմյանց հետ: Ըստ թուրքական հետախուզական ծառայության տվյալների` ծրագրի միջոցով հաստատվել է Գյուլենի 53 հազար կողմնակցի ինքնություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս