Բաժիններ՝

Գերմանիայի ԱԳ նախարարը հորդորել է Թուրքիային թույլ տալ գերմանացի պատգամավորների այցը Ինջիրլիքի ռազմաբազա

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելին խիստ անհանգստացրել է այն փաստը, որ պաշտոնական Անկարան թույլ չի տվել գերմանացի պատգամավորներին այցելել թուրքական Ինջիրլիքի ռազմաբազա: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle­-ն: Արտգործնախարարը հույս է հայտնել, որ Թուրքիան կհրաժարվի սխալ որոշումից: «Եթե այս որոշումը մնա իբրև վերջնական, այդ ժամանակ չեմ կարծում, թե մենք կմտածենք գերմանացի զինվորներին թողնել Թուրքիայում: Հուսով ենք, որ Թուրքիան կփոխի իր դիրքորոշումը»,­ ասել է Գաբրիելը՝ ընդգծելով, որ գերմանացի պատգամավորներին պետք է թույլատրվի գնալ Ինջիրլիքի ռազմաբազա:

Ինջիրլիքի ռազմաբազայում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի շրջանակում ներկայում գտնվում է 260 գերմանացի զինվոր:

Թուրքիայի կառավարությունը կրկին արգելել է Գերմանիայի Բունդեսթագի պաշտպանության հարցերով հանձնաժողովի անդամ պատգամավորներին այցելել Ինջիրլիքի ռազմաբազա՝ տեսակցելու այնտեղ գտնվող գերմանացի զինվորներին: Գերմանիայի արտգործնախարարությունը հանձնաժողովի նախագահ Վոլֆգանգ Հելմիխին հայտնել է, որ թուրքական կառավարությունն իրենց մայիսի 10-­ին հայտնել է գերմանացի զինվորներին տեսակցելու համար ներկայացված պահանջի մերժումը: Հելմիխի կարծիքով՝ թուրքական կողմի որոշման վրա ազդել է այն, որ Գերմանիան բավարարել է դիվանագիտական անձնագիր ունեցող թուրք զինվորների՝ ապաստան տրամադրելու
դիմումները:

Նա տեսակետ է հայտնել այն մասին, թե պաշտոնական Անկարայի մերժումից հետո Գերմանիան պետք է իր զինվորներին հետ կանչի Ինջիրլիքի ռազմաբազայից:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է Ինջիրլիքի ռազմաբազային այլընտրանք գտնելու անհրաժեշտության մասին: «Պետք է ուսումնասիրեն այլընտրանքները: Հորդանանը հավանական տարբերակներից է»,­-ասել է նա:
Պաշտոնական Անկարան խնդրի առնչությամբ ասել է, թե այցն «այս պահին նպատակահարմար չէ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031