ՊԵԿ-ն արձագանքել է տոնավաճառների աշխատակիցների առաջարկին

Պետական եկամուտների կոմիտեն հանրությանը և բիզնեսին պարբերաբար իրազեկել է ոլորտային ռիսկերի վերհանման և ստվերի անձնագիր կազմելու մասին՝ հորդորելով տնտեսվարողներին ինքնակամ շտկել սխալները: Նախորդ ամիս ՊԵԿ-ը զգուշացրել էր, որ գործելաոճն ինքնակամ չշտկած տնտեսվարողների նկատմամբ կոմիտեն նախազգուշացումից անցնում է հսկողական լայնածավալ գործողություննե րի իրականացմանը:

Հավասար մրցակցային միջավայրի ապահովմանն ուղղված կոմիտեի օրինական քայլերը հարուցել էին տոնավաճառների աշխատակիցների դժգոհությունը, որը վերջիններս արտահայտել էին կառավարության շենքի առջև կազմակերպված ցույցի ժամանակ:

Նրանց հետ հանդիպել էին կառավարության և ՊԵԿ ներկայացուցիչները և պայմանավորվել, որ տոնավաճառի աշխատակիցներն իրենց գործունեության հարկման կարգի փոփոխության վերաբերյալ ներկայացնեն գրավոր առաջարկ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ուսումնասիրելով առաջարկը՝ ՊԵԿ-ն այսօր տոնավաճառի աշխատակիցներին է ուղարկել պատասխան, որը տրամադրում ենք նաև ԶԼՄ-ներին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031