Ի պատասխան արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը հակառակորդի դրսևորած ակտիվության, ՊԲ մարտական հերթապահության մեջ գտնվող ստորաբաժանումները ձեռնարկել են կանխարգելիչ գործողություններ, ինչի արդյունքում, ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ եղած հավաստի տվյալների, ադրբեջանական կողմը կրել է կորուստներ:
Իրանի ներքին գործերի նախարարությունը չի հայտարարելու ձայների միջանկյալ հաշվարկի արդյունքները երկրի նախագահի՝ մայիսի 19-ին կայանալիք ընտրություններում:
«Մենք պետք է առաջին հերթին մեղքը մեր մեջ փնտրենք։ Ես դեմ եմ այն հանգամանքին, երբ մի շարք կառույցներ մատնացույց են անում խնդիրը՝ առանց նշելու այդ խնդիրը վերացնող առաջարկները»
Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ հայկական համայնքի կազմակերպած խաղաղ ցույցի մասնակիցների վրա հարձակման դեպքը ցույց է տալիս, որ Թուրքիան նույն այն վայրենին է, ինչ եղել է տարիներ ի վեր:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ֆելիքս Ցոլակյանն ազատվել է ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ալիկ Սարգսյանն ազատվել է ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնից:
Մայիսի 18-ին, 22-ին հիմնականում հյուսիսային շրջաններում, 19-ի երեկոյան ժամերին, 20-ին և 21-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Իմ կարծիքով՝ այո՛։ Ինչ խոստացվել էր՝ ներդրումներ, արտահանում, տնտեսական աճ, իմ կարծիքով՝ առնվազն սկզբնական փուլում դրված նախադրյալները հնարավորություն են տալիս ասելու, որ մենք արդեն գնում ենք դեպի առաջ և մենք արդեն թևակոխում ենք կայուն տնտեսական աճի փուլ։ Հնարավորությունները ստեղծված են։
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Արփինե Հովհաննիսյանին ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից ազատելու մասին:
Ադրբեջանական զինուժի դեմ հայկական ուժերի կողմից մարտական ԱԹՍ-ների կիրառման մասին ադրբեջանական կողմի հայտարարությանն անդրադառնալով՝ ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը Ռազմինֆոյի հետ զրույցում նշեց, որ հայկական կողմից եղել են պատասխան գործողություններ։
ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային ստորաբաժանումներում՝ մայիսի 17-ի՝ ժամը 13:00-ի դրությամբ, ստացվել է 17 նյութ՝ մայիսի 14-ին Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Գեւորգ Կոստանյանն ազատվել է ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցչի պաշտոնից:
Այս թեմայով ուսումնասիրության արդյունքները մայիսի 16-ին հրապարակվել են ֆիրմայի պաշտոնական կայքում։
ՀՀ կառավարությունը կքննարկի «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի շրջանակներում ՀՀ զինված ուժերի համար բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատելու մասին» օրենքի նախագիծը: Հարցն ընդգրկված է գործադիրի մայիսի 18-ի նիստի օրակարգում:
Մայիսի 17-ին, ժամը 11:59-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի թիվ 50 շենքի մոտակա «Տանձուտ» գետում տղամարդու դի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պատասխանելով լրագրողների՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խաղաղության ծրագրի վերաբերյալ հարցին, նա ասաց, որ հակամարտությունը նշանակում է, որ մասնակցում են մի քանի կողմ, և ըստ նրա՝ եթե մի բան ասում ենք, ապա պետք է հաշվի առնենք հակառակորդի գործողությունները. «Եթե մենք այն ժամանակ համաձայնեցինք զինադադարի, Ադրբեջանը ստորագրեց ու դրանից հետո հրաժարվեց, և, եթե Ադրբեջանը որևէ զիջման պատրաստ չէ գնալ, մենք ո՞նց կարող ենք իրենց առաջարկել՝ լուծել այս հարցը»։
Gizmodo հրատարակությունը ներկայացրել է տեսագրություն, որը նկարահանել է Միջազգային տիեզերակայանի ինժեներ ֆրանսիացի Տոմա Պեսքեն բաց տիեզերք դուրս գալու ժամանակ:
Սևանցի 25-ամյա Մելիքսեթ Հովհաննիսյանը պայքարում է սուր լեյկոզի դեմ և պառկած է Յոլյանի անվան արյունաբանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:
Շարունակելով վերջին երկու շաբաթների ընթացքում հրապարակված հոդվածների շարքը Ադրբեջանում տիրող կոռուպցիայի մասին, այժմ ցանկանում ենք բացահայտել լրացուցիչ սկանդալային մանրամասներ Մալթայի բանկում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի անդամների գումարների մասին:
2016թ. մարտի 12-ին Գյումրիի «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում» մահացած նորածնի մահվան հանգմանքները պարզելու նպատակով իրականացված դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ «Գյումրիի ծննդատուն» ՓԲԸ-ում նորածնի բուժումն ու հետազոտումը մի շարք թերություններով է իրականացվել:
«Իսկ ի՞նչ կլիներ, եթե չլիներ այդ պայմանագիրը. պատերազմ կլիներ։ Ես հասկանում եմ, որ ձեզ մոտ հարց է առաջանում՝ եթե կա պայմանագիր, ապա այս զոհերն ինչո՞ւ ենք ունենում, և ի՞նչ է անում միջազգային հանրությունը»։
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ պատգամավորները Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիմաց բողոքի ցույց են իրականացրել՝ ուշադրություն հրավիրելով կալանավորված պատգամավորների հարցին:
Հայաստանում միասնական քննությունները մեկնարկելու են հունիսի 2- ին՝ կենսաբանություն, աշխարհագրություն և համաշխարհային պատմություն առարկաներով:
Հաղորդագրություններ ստանալու համար անձը պետք է նշված համակարգում գրանցի այն բջջային հեռախոսահամարը, որին հետագայում ցանկանում է ստանալ այդ ծանուցումները:
Նազարբաեւը նշել է, որ «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնությունը թույլ կտա ձեւավորել նոր աշխարհատնտեսական պարադիգմա, որի հաջող իրականացումն օգուտ կբերի 4,4 մլրդ միագումար բնակչությամբ երկրների:
Մայիսի 16-ի երեկոյից սկսած հայկական ուժերը ինտենսիվ կրակ են վարել Ակնայի (Աղդամ) ուղղությամբ տեղակայված Ադրբեջանի բանակի դիրքերի ուղղությամբ և կիրառել են նաև «մարտական» անօդաչու թռչող սարքեր։
Խանդ և մեղայական. ննջարանում բազմաթիվ հարվածներ էր հասցրել 44-ամյա կնոջ գլխին և սպանել։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 17-ին ընդունել է ամերիկահայ գրող եւ հրատարակիչ Հովսեփ Նալբանդյանին:
100 տնտեսվարող արդեն ստացել է «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը մայիսի 17-ին հավաստագիր է շնորհել 8 հարկ վճարողի. 100-րդը «ԴԵԼԻԿՏ» ՍՊԸ-ն է: Դ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր 2017 թվականի ամառային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին: