Բաժիններ՝

«Ռոնալդ Ռեյգան» ավիակիրը փորձարկումների է դուրս եկել Ճապոնիայի ափերի մոտ

ԱՄՆ-­ի ռազմածովային ուժերի «Ռոնալդ Ռեյգան» ատոմային ավակիրը մայիսի 16-­ին Յոկոսուկա ռազմածովային բազայից երկարատեւ ծովային փորձարկումների է դուրս եկել Ճապոնիայի շուրջն ընկած ջրատարածքում: Այդ մասին հայտնել է Կիոդո գործակալությունը:

«Ռոնալդ Ռեյգանը» Ճապոնիայում ԱՄՆ-­ի ռազմածովային ուժերի Հինգերորդ հարվածային խմբի հրամանատարական նավն է եւ տեղաբաշխված է Յոկոսուկայի ռազմակայանում: Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, այն կարող է փոխադրել 80 մարտական ինքնաթիռ եւ անձակազմի մինչեւ 5,5 հազար անդամների:

Կորեայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չան Ուկը մայիսի 16­-ին հայտնել է, որ ռազմածովային ուժերի նավերի ամերիկյան հարվածային խմբավորումը՝ Carl Vinson ավիակրի գլխավորությամբ, Կորեայի ափերի մոտ կմնա անորոշ ժամկետով:

«Ավիակիրների խմբավորումը շարունակում է հարավկորեական կողմի հետ անցկացնել համատեղ զինավարժանքներ, որոնց ավարտի ժամկետը մնում է բաց»,­-ընդգծել է նա: Ինչպես նշում է ՏԱՍՍ գործակալությունը, Carl Vinson­-ը եւ օժանդակ նավերը Կորեական թերակղզու շրջան են ժամանել մեկ ամիս առաջ՝ դաշնակիցների հետ զորավարժություններ անցկացնելու եւ ԿԺԴՀ-­ի վրա լրացուցիչ ճնշում գործադրելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս