Բաժիններ՝

Հիլարի Քլինթոնը հայտարարել է նոր քաղաքական կազմակերպության ստեղծման մասին

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ­-ի նախագահի նախկին թեկնածո Հիլարի Քլինթոնը հայտարարել է նոր քաղաքական կազմակերպության ստեղծման մասին՝ նպատակ ունենալով աջակցել այն նախաձեռնություններին, որոնք ինքն առաջադրել էր նախընտրական արշավի ընթացքում: Համապատասխան հայատարարությունը մայիսի 15­-ին հրապարակվել է Twitter­-ում Քլինթոնի էջում:

Նոր կազմակերպությունն ստացել է Onward Together անվանումը, որը կարելի է թարգմանել որպես «Հառաջ միասին»: «Մենք գործարկում ենք Onward Together»­-ը, որպեսզի մարդիկ ոգեւորվեն ու մասնակցեն քաղաքական գործընթացներին, համաձայնեցնեն իրենց գործողությունները եւ նույնիսկ իրենց թեկնածություններն առաջադրեն ընտրություններում»,­-գրել է Քլինթոնը:

Onward Together-­ի պաշտոնական կայքում ասված է, որ նրա խնդիրը այն գաղափարներն առաջ մղելն Է, որոնք կայացած նախագահական ընտրություններում պաշտպանել է Քլինթոնի օգտին քվեարկած գրեթե 66 միլիոն մարդ, ինչպես նաեւ ընդհանուր «առաջադիմական արժեքների» հաստատումը: Fox News հեռուստաալիքի գնահատմամբ՝ նոր կազմակերպության ստեղծումը նշանակումէ, որ «Քլինթոնը պաշտոնապես վերադարձել է քաղաքականություն», հաղորդել է ՏԱՍՍ­-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031