Բաժիններ՝

Թուրքիայում քրդամետ կուսակցության պատգամավոր է ձերբակալվել

Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Մեհմեթ Ալի Ասլանը Ստամբուլում ձերբակալվել է: Այս մասին հայտնում է թուրքական Diken լրատվամիջոցը:

Պատգամավորը մտադիր էր թռնել Քուվեյթ՝ մասնակցելու թուրք­արաբական հարաբերություններին նվիրված համաժողովին, սակայն ոստիկանները նրան Սաբիհա Գյոքչեն օդանավակայանում ձերբակալել են:

Ներկայում կալանքի տակ են գտնվում քրդամետ կուսակցության 10 պատգամավոր, այդ թվում և առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը: Կուսակցության մյուս համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը և պատգամավոր Նուրսել Այդողանը զրկվել են պատգամավորական մանդատից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031