Բաժիններ՝

Իսրայելում շորթիչ­-վիրուսի նոր տիպ են հայտնաբերել

Իսրայելի Check Point Software Technologies ընկերությունը, որն աշխատում է IT­-անվտանգության ոլորտում, հայտնաբերել է WannaCry վիրուսի նոր տարբերակ եւ վնասազերծել է այն: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:

Ֆիրմայի աշխատակցուհի Մայա Հորովիցը հայտարարել է, որ ընկերությունը վիրուսի նոր տեսակը հայտնաբերել է մայիսի 15-­ի ցերեկը, վիրուսը վարակում էր վայրկյանում մեկ համակարգիչ:

Ֆիրմային հաջողվել է վիրուսի տարածումը կանգնեցնել այն սերվերի տեղակայման միջոցով, որը գործարկել է վիրուսի կոդի մեջ ներսարված անջատիչ դոմենը: «Անջատիչը» վիրուսին թույլ չի տվել վարակված համակարգիչներում ծածկագրել տվյալները եւ տարածվել մյուս
համակարգիչների վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031