Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր հանդիպել է Հայաստանի Հանրապետության ըմբշամարտի ֆեդերացիայի անդամների հետ և քննարկել ֆեդերացիայի հետագա գործունեության ծրագրերը:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Պրեմիեր լիգայի 28-րդ տուրից հետաձգված «Սաութհեպտոն»-ի դեմ խաղի մասին:
Գերմանիայի Բունդեսթագի երկու ընդդիմադիր կուսակցություններ՝ Կանաչների ու Ձախերի կուսակցությունները, համատեղ առաջարկ են ներկայացրել, որով հորդորում են անմիջապես ետ քաշել գերմանացի զինվորներին Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազայից:
«Այսօր Հայաստանում կան էներգաարտադրման կարողություններ, ինչը նշանակում է, որ Հայաստանի շուկան ընդլայնվում է, և արդեն տարածաշրջանային նկատառումներ այստեղ կարելի է քննության առնել»։
Ձևակերպելով վարկեր ՎՏԲ-Հայաստան Բանկում, հաճախորդները խնայում են ոչ միայն իրենց միջոցները, այլև ժամանակը, քանզի վարկի տրամադրման մասին որոշումը ընդունվում է Բանկի կողմից մաքսիմալ կարճ ժամկետներում՝ միջինում 1 աշխատանքային օրվա ընթացքում (Բանկում աշխատավարձ ստացող հաճախորդների համար՝ ակնթարթորեն):
Երեկ ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից շրջանառության մեջ դրված հերթական հորինվածքն առ այն, թե իբր հայկական կողմը նպատակ ուներ խոցելու այդ երկրի պաշտպանության նախարարին տեղափոխող ուղղաթիռը, իրեն հատուկ պրեմիտիվությամբ «մեկնաբանեց» նաեւ Հասանովի անձնական հետաքրքրությունները սպասարկող ռազմական ագիտպրոպը։
Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսը (ստորին պալատ) հավանություն է տվել «Ղազախստանի Հանրապետության կառավարության եւ Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջեւ եվրասիական տնտեսական ինտեգրացման պայմաններում տնտեսական համագործակցության զարգացման համաձայնագրի վավերացման մասին» օրինագծին:
Ամերիկյան ԶԼՄ-ներում այն բանի շուրջ շարունակվող շահարկումները, թե նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ Սպիտակ տանը կայացած զրույցի ընթացքում իբր գաղտնի տեղեկատվություն է հրապարակել, ստիպում է ենթադրել, որ ԱՄՆ-ում պետական հեղաշրջման փորձ է ձեռնարկվում:
Անթալիայի Քեմեր գավառում գազի արտահոսքի պատճառով ածխահանքերից մեկում փլուզում է տեղի ունեցել:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելն անընդունելի է համարել Թուրքիայի կողմից իրենց նկատմամբ իրականացվող շանտաժը:
Ուկրաինայի առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկը սրտի բարդ վիրահատություն է տարել: Այդ մասին հայտնել է ուկրաինական «Գորդոն» ինտերնետհրատարակությունը՝ վկայակոչելով պետության նախկին ղեկավարի շրջապատի մի աղբյուր:
Մայիսի 16-ին, ժամը 13.30-ին, վարորդը՝ 1984 թ. ծնված Մխիթար Դալլաքյանը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է:
Fox News ալիքի հաղորդավարուհի եւ նախկին դատախազ Քիմբեռլի Գիլֆոյլը Mercury News թերթին հայտարարել է, որ իր թեկնածությունը քննարկում են ԱՄՆ-ի նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնի համար՝ Շոն Սփայսերի փոխարեն։
Վենեսուելայի կառավարությունը եւս 60 օրով (մայիսի 13-ից) երկարացրել է արտակարգ դրության ռեժիմը երկրի էկոնոմիկայում:
ԱՄՆ-ի Գաղտնի ծառայության աշխատակիցները ձերբակալել են այն մարդուն, որը մայիսի 16-ի երեկոյան փորձել է ներխուժել Սպիտակ տուն:
Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ հայկական համայնքի կազմակերպած խաղաղ ցույցի մասնակիցների վրա հարձակման հեղինակները հենց Էրդողանի անվտանգության աշխատակիցներն են եղել:
ԿԲ խորհուրդը 2017 թ. մայիսի 16-ի նիստում որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.0%: 2017 թ. ապրիլին արձանագրվել է 1.0% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.3% գնանկման դիմաց, որը հիմնականում պայմանավորվել է գյուղմթերքների գների ավելի բարձր մակարդակների ձևավորմամբ:
2017-ի ապրիլի 1-ից 30-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 5 դեպքի մասին։ Կորուստներից երկուսը մարտական են: Դրանից բացի, վիրավորվել է 1 զինծառայող։
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հսկողության եւ պետական բարեփոխման կոմիտեի, ինչպես նաեւ ստորին պալատի իրավաբանական կոմիտեի բոլոր 33 դեմոկրատները մայիսի 16-ին հանդես են եկել երկրի նախագահ Դոնալդ Թրամփի, արդարադատության նախարար, գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսի եւ Վաշինգտոնի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ հետաքննություն վարելու օգտին:
Միացյալ Նահանգներ այցելող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մայրաքաղաք Վաշինգտոնում կազմակերպված խաղաղ ցույցի մասնակիցները մի խումբ թուրք ազգայնամոլների կատաղի հարձակման թիրախ են դարձել:
Տեղեկատվությունը, որն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովին հայտնել է Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ, վերաբերել է մարդատար ինքնաթիռ պայթեցնելու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պլաններին:
ԱԺ ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանն ամեն ինչ անում է, որպեսզի դառնա ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Այդ հանձնաժողովի նախագահը նախորդ գումարման Ազգային ժողովում Արա Բաբլոյանն էր, որին ՀՀԿ-ն ուղարկում է դեսպանի աշխատանքի Շվեյցարիա՝ փոխարինելու շանսոնյե Շառլ Ազնավուրին:
«Սիրիայի դեմոկրատական ուժեր» զինված կոալիցիայի ջոկատները մոտեցել են Ռաքա քաղաքի արվարձաններին:
Ըստ էության, սա հարձակման նախապատրաստվելու ծայրահեղ քայլ է, առավել ևս, երբ Ղարաբաղը չունի իր սեփական ռազմաօդային ուժերը։ Սա հեշտացնում է Ադրբեջանի գործերը։ Այսինքն՝ հարկավոր է ոչնչացնել ՀՕՊ-ը, և այդ ժամանակ նրանց օդուժը կարող է ազատ գործել՝ ազատելով ցամաքային ուժերի գործողությունները։
Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը երեկ վերջապես հայտարարեց, որ հրաժարական է ներկայացնելու: Երկու օր հետո՝ մայիսի 18-ին որպես Ազգային ժողովի պատգամավոր, նրա լիազորություններն ուժի մեջ են մտնելու: Արտաշատի քաղաքապետի հավանական թեկնածու է համարվում փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանը, որը Հովիկ Աբրահամյանի ազգականն է:
Հայաստանի հանրային ռադիոյի տնօրեն Արման Սաղաթելյանն այսօր աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ: Այս մասին տեղեկացանք նշված խորհրդից: Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ Սաղաթելյանն ընդգրկված էր Հայաստանի հանրապետական կուսակցության համապետական ցուցակում և պատգամավոր է ընտրվել:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 17-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Մայիսի 17-ին, ժամը 02:24-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-1 ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է բետոնյա արգելապատնեշին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հայաստան մուտք գործած ադրբեջանական ծագման խնձորների ապօրինի ներկրումների գործը դեռ շատ ջուր է քաշելու: Երեկ հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ աղմկահարույց այս գործով 8 անձի մեղադրանք է առաջադրվել: Նրանց մեջ են մտնում նաև ՊԵԿ պաշտոնյաներ, որոնցից երկուսի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Մայիսի 16-ին և լույս 17-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 60 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 900 կրակոց: