Բաժիններ՝

Ուշադրություն. Ալավերդի-Այրում հատվածի ճանապարհը երկկողմանի փակ է

Մայիսի 16-ին, ժամը 12:15-ին ահազանգ է ստացվել, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Այրում հատվածում՝ Հաղպատ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհը երկկողմանի փակ է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ քարաթափումը տեղի է ունեցել Ալավերդի-Ախթալա ավտոճանապարհի 5-րդ կմ-ին: Ճանապարհը փակ է 5-7 մ երկարությամբ, 6 մ լայնությամբ և 5-7 մ բարձրությամբ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս