Քանաքեռ-Զեյթուն համայնքի «Մեծ շատրվաններ» պուրակի հարակից տարածքում՝ Ռուբինյանց փողոցի բակային կանաչապատ գոտու ծառերը հատվել են, որպեսզի «արագի մեջ» կառուցվող անհասկանալի նշանակության օբյեկտը ժամանակավորապես վերածվի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի չխոսկան աներորդու՝ Ռոբերտ Սարգսյանի, նախընտրական շտաբի։
Փետրվարին Գերմանիա է ժամանել ավելի քան 14 հազար փախստական, որոնց մեծ մասը՝ Սիրիայից, Իրաքից, Էրիթրեայից և Աֆղանստանից։ Նման տվյալներ է հրապարակել Գերմանիայի ՆԳՆ-ն։
Այսօր Չարենցավանում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հանրահավաքից հետո, երբ դաշինքի ցուցակը գլխավորող պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն իջավ հարթակից, նրան մոտեցավ մի տարեց մարդ` Գագիկ Պողոսյանը, և ասաց, որ 2004թ. իր որդին` Գոռը, զոհվել է հայ-ադրբեջանական սահմանի վրա, ու թեև իրենց ընտանիքին օրենքով նախատեսված տարբեր արտոնություններ են հասնում, սակայն չեն կարողանում օգտվել ոչ մի բանից, միայն ամսական 30 000 դրամ են ստանում:
«Մեր երկրի ներսում մենք կաղում ենք, տարածաշրջանում կաղում ենք, աշխարհում կաղում ենք: Մեզ պետք է ամուր կանգնել մեր ոտքերի վրա, որի համար երկրի քաղաքական դաշտ պետք է մուտք գործեն մեր թեկնածուները, որոնք գրագետ և պատրաստված մարդիկ են: Գրագետ և անգրագետ մարդու միջև տարբերություն պետք է դնենք: Մարդ կա, 25 տարի է՝ պատգամավոր է, 5 նախադասություն չի ասել ԱԺ-ում, պատգամավորներ ունենք, որոնք ամիսներով նիստերին չեն գալիս, պատգամավորներ ունենք, որոնք ո՛չ լսում են, ո՛չ տեսնում են: Նրանք հիշում, լսում և տեսնում են ժողովրդին միայն ընտրություններից մի ամիս առաջ»:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ հետաձգվեց Նորք-Մարաշում վնասազերծված «հանցավոր» խմբի գործի քննությունը։
Ռուսաստանի Դաշնության կառավարությունը թույլատրել է Թուրքիայից ներկրել մի շարք ապրանքատեսակներ, այդ թվում՝ մեխակ, սոխ, գունավոր կաղամբ և բրոկոլի ու այլ մթերք: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում անելով ՌԴ Նախարարների կաբինետին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մարտի 27-ին կայցելեն Հայաստան: Մարտի 10ին Երևանում Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում այս մասին հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով բացահայտվել է մշտական բնակության նպատակով Հայաստանի տարածքով ԱՄՆ մեկնումը կազմակերպելու պատրվակով կուբացիներից առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակությունը։
Հայաստանը ներառվել է այն երկրների հնգյակում, որտեղ ռուսաստանցի զբոսաշրջիկները նախընտրում են թռչել էկոնոմ կարգով։
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում դատավորներ են նշանակվել:
«Եթե մեզ մոտ չկարգավորվեն այն խնդիրները, որոնք պարզապես խանգարում են տնտեսական դիվանագիտության զարգացմանը, ինտեգրացիային, ապա այս բոլորը կմնան պարզապես լավ խոսքեր և բարի ցանկություններ»:
Այսօր «Ծառուկյան» դաշինքը շարունակում է նախընտրական քարոզարշավը Վանաձոր քաղաքում: Գագիկ Ծառուկյանը ելույթ ունեցավ՝ հայտարարելով, որ պետք է համակարգը փոխվի, օրենք փոխվի, մոտեցում փոխվի:
Գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը և Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար Անատոլի Սերդյուկովն ընդգրկվել են բեռնատարներ արտադրող խոշորագույն արտադրողի՝ «ԿամԱզ»-ի տնօրենների խորհրդի թեկնածուների ցանկում, հայտնում է «Ֆոնտանկան»։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունները չեն ընթանում, քանի որ անցած տարվա ապրիլին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ ագրեսիան շատ լուրջ հարված է հասցրել բանակցային գործընթացին:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում հրապարակվել են քվեարկության կարգի իրազեկման վերաբերյալ ցուցապաստառներ:
Էրդողանի այցելությունը Մոսկվա շատ կարևոր նշանակություն ունի դեպքերի հետագա զարգացման համար. առաջին հերթին՝ դա վերաբերում է սիրիական թնջուկին, որտեղ ոչ միայն երկկողմ հարաբերոթյուններ են զարգանում Ռուսաստանի և Թուրքիայի միջև, այլև դա ընթանում է եռակողմ հարաբերությունների շրջանակում:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել «Reuters» գործակալությանը:
«Հնարավոր է՝ գազի կալոնկայի սմենի պետին ընդգրկել են ռեյտինգային ցուցակում։ Կտեսնեք նման մարդկանց, ովքեր հանրությանը հայտնի չեն և մարդիկ չեն, ովքեր կարող են լուրջ աշխատանք կատարել և ձայներ բերել տվյալ կուսակցության համար»։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մարտի 10-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին:
Լեռնային Ղարաբաղի պաշտանության բանակն այժմ ոչ թե սպասում է, մինչև Ադրբեջանը գործողությունների գնա, և դրան պատասխան տա, այլ օգտագործում է կանխարգելիչ հարվածի մեթոդը։ Դա այն է, երբ տեսնում ես՝ թշնամին որոշակի ուղղություններով նախապատրաստվում է ներթափանցման գործունեություն ծավալել, և կանխարգելում ես այդ գործողությունը
Այսօր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) դաշինքը քարոզարշավ է իրականացնում Կոտայքի մարզում: Հրազդան քաղաքում դաշինքի անդամները նախ՝ ծաղիկներ դրեցին Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի հերոսների հուշարձանի մոտ:
«Անգործ ենք, գործ չունենք, որ մեր հոգսերը, ծախսերը մեր աշխատանքով հոգանք: Աշխատատեղեր են պետք, որ մարդիկ աշխատեն, ընտանիք պահեն: Դուրս ես գալիս, տղամարդ ես, բա ձեռքդ մի երկու կոպեկ չլինի՞, որ նվերով գնաս հարազատիդ տուն: Հիմա բոլորը խոստանում են, բայց վերջը կերևա»:
Ստամբուլի արվարձանում կործանված ուղղաթիռում եղել է Ռուսաստանի 4 քաղաքացի, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը։
Մարտի 10-ին, ժամը 11։44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խորենացի փողոցի թիվ 209 շենքի բնակարաններից մեկի բնակչի մատը այտուցվել է, մատանին մնացել է մատին. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Միակ անկախ կինովկայությունը ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինի հուղարկավորության վերաբերյալ, որը նկարահանել է ամերիկյան բանակի մայոր Մարտին Մանհոֆը, առաջին անգամ հայտնվել է համացանցում։ Այն հրապարակել է Настоящее Время-ն։
Լեհաստանի «Իրավունք և արդարություն» իշխող կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին հայտարարել է, որ Եվրոպան կանգնել է ապաինտեգրման ուղու վրա, այն բանից հետո, երբ ԵՄ երկրների առաջնորդները Դոնալդ Տուսկին վերընտրել են Եվրախորհրդի նախագահի պաշտոնում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Ազգային ժողովի կայքում տեղադրվել է փետրվարի 28-ին «ԼՂՀ պաշտոնական տեղեկագրում» հրապարակված Արցախի Հանրապետության Սահմանադրության տեքստը:
Մարտի 10-ին, ժամը 09:25-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաղատ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն:
կրթության և գիտության նախարարության և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի միջև այսօր ստորագրվել էկրթության ոլորտում համագործակցության մասին հուշագիր: Հուշագիրը ստորագրել են ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Թոմաս Շրապելին:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, 11-12-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: