Պաշտոնական այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Փարիզից մեկնել է հայաշատ Լիոն, որտեղ հանդիպում է ունեցել քաղաքապետ Ժերար Կոլոնի հետ: Մինչ այդ Հանրապետության Նախագահի գլխավորած պատվիրակությունը այցելել է քաղաքի «Բելկուրի» հրապարակ և ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին` հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ադրբեջանական «ԱզերԹաջ» գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի նախագահությամբ կայացել է առաջին խորհրդակցությունը՝ նվիրված Բաքվում ու Սումգայիթում փախստականների ու «բռնի տեղահանվածների» ընտանիքներին։
ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՀՀ ԱԻՆ ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման, ծառայության կազմակերպման, թիկունքի և նյութատեխնիկական ապահովման, քաղաքացիական պաշտպանության, Երևան քաղաքի և Սյունիքի մարզային փրկարարական վարչություններում, ինչպես նաև ՃԿԱԿ հոգեբանական աջակցության բաժնում:
«Նման էժան քայլերով մեր նախընտրական տրամադրությունը չեն կարող փչացնել, կարծում եմ՝ նման քայլերն ավելի մեծ համակրանք են առաջացնում մեր նկատմամբ և հակակրանք՝ դա իրականացնողների նկատմամբ, որը մոտավորապես գիտենք՝ ինչ շրջանակներից կարող է լինել»,- այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցող հանդիպումների շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի անդամ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է ևս 3 ամսով, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, հայտնում է Turkish Minute-ը։
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» քաղաքական դաշինքի ներկայացուցիչներ Արմեն Մարտիրոսյանը, Ստեփան Մարգարյանը, Էլինար Վարդանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ներկայացրեցին քարոզարշավի ընթացքը:
«Յունիբանկ» ԲԲԸ-ն հայտարարում է իր բաժնետերերին բաժնետոմսերի տեսքով առաջին միջանկյալ շահութաբաժինների վճարման մասին:
«Միշա՛, ուրեմն, ընտրություններից հետո, Ծառուկյանն էսքանի մոտ խոսք ա տալիս, ապրիլի 2-ից հետո կգաս, մի հատ տեխնիկա գյուղին նվեր իմ կողմից կստանաս»,- այսօր Արմավիր քաղաքում նախընտրական հանրահավաքի ընթացքում խոստացավ «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ արձագանքելով քաղաքացիներից մեկի՝ գյուղին տեխնիկայով օգնելու խնդրանքին։
Հարցման արդյունքներով կան նաև քաղաքական գործիչներ, որոնց բնակչությունն ավելի շատ չի վստահում: Օրինակ՝ «Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանին վստահում է հարցվածների 33 տոկոսը, չի վստահում 53 տոկոսը: Նույն կուսակցությունից Հեղինե Բիշարյանին վստահում է հարցվածների 32 տոկոսը, չի վստահում 38 տոկոսը: «Ելք» դաշինքի անդամ Արամ Սարգսյանին վստահում է հարցվածների 27 տոկոսը, չի վստահում 35 տոկոսը: Լևոն Տեր-Պետրոսյանի վարկանիշը նույնպես ցածր է. նրան վստահում է հարցվածների 30 տոկոսը, չի վստահում 60 տոկոսը: Ստեփա ն Դեմիրճյանին վստահողների և չվստահողների թիվը նույնն է` 38 տոկոս:
ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին մեկնաբանել է իր թիմի պարտությունը «Բարսելոնայից» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում: Կատալոնացիները հաղթեցին 6:1 հաշվով և դուրս եկան հաջորդ ռաունդ՝ 2 խաղերի արդյունքում հաղթելով 6:5 հաշվով:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներքին գործերի նախարարության, Քննչական կոմիտեի և Պատիժների կրման դաշնային ծառայության կառույցներում զբաղեցրած պաշտոններից 10 գեներալի է ազատել, հայտնում է RIA Novosti-ն։
Մի երիտասարդ մոտեցավ Ն. Փաշինյանին և բողոքեց, որ նրանք համագործակցում են Արամ Սարգսյանի հետ: Նա ասաց, որ ինքը վստահում է Նիկոլ Փաշինյանին և Էդմոն Մարուքյանին, բայց այդ դաշինքն իր համար կորցնում է վստահությունը, քանի որ այնտեղ է նաև Արամ Սարգսյանը: Նա կարծիք հայտնեց, որ Ա. Սարգսյանը կխանգարի մյուսներին այդ դաշինքում:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստեղծվել է արագ արձագանքման խումբ:
Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ոչնչացնելու մտադրություն» (Intent to Destroy) խորագրով վավերագրական ֆիլմի պրեմիերան, որի հեղինակն է ամերիկյան հեղինակավոր «Էմմի» կինոփառատոնի դափնեկիր, հայտնի վավերագրող Ջո Բեռլինգերը, տեղի կունենա Նյու Յորքի «Տրայբեկա» (Tribeca FilmFestival) փառատոնում։
«Մարդիկ պետք է գործին տիրապետեն։ Կոշկակարն օպերացիա չի կարա անի, ինձ ճիշտ հասկացեք, կամ դասախոսը գնա շինարարություն անի։ Ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի, և այդ զբաղվող մարդիկ պետք է ժողովրդին սիրեն, ժողովրդի մասին մտածեն»:
Այսօր «Ելք» դաշինքի անդամները պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանում իրականացնում էին իրենց նախընտրական քարոզարշավը: Նրանք քարոզարշավը մեկնարկեցին ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի մասնաճյուղերից մեկի մոտից: Հիշեցնենք, որ այդ շրջանում է նաև առաջադրվել Ս. Ալեքսանյանը:
Անցյալ կիրակի մեկնարկեց Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավը: 9 կուսակցություն և դաշինք ու 1500-ից ավելի ռեյտինգային թեկնածուներ մտել են մրցապայքարի մեջ: Ըստ էության, ընտրությունների ելքն ինչ-որ չափով արդեն կանխորոշված է: Ներքաղաքական ստեղծված իրավիճակում ընտրությունների հիմնական ինտրիգներից, ինչպես և սպասվում էր, մնում է հանրապետականների միջև ծավալված մրցակցությունը:
Մեծ Բրիտանիան ԵՄ-ին պարտք է մոտ 2 մլրդ եվրո, պնդում է Խարդախությունների դեմ եվրոպական բյուրոն, գրում է Deutsche Welle-ն։
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան շվեդին պատժելուց 1 օր անց հասավ նաև Թայրոն Մինգզին: «Բորնմութի» 23-ամյա պաշտպանն ուղարկվել է հնգօրյա հանգստի, քանի որ ֆեդերացիան բավարար չի համարել 3 խաղով ստանդարտ որակազրկումը:
Մերձմոսկովյան Պոդոլսկում Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել, որի նկատմամբ դաշնային հետախուզություն էր հայտարարվել հետաքննությունից խուսափելու համար, հայտնում է Rusarminfo-ն։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, 11-12-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Մարտի 8-ին, ժամը 16.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում մկնդեղով» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 2010 թ. ծնված Էմմա Ղ.-ն, 2012 թ. ծնված Նարե Ղ.-ն և 2014 թ. ծնված Աշոտ Ա.-ն:
Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի շենքերից մեկի վերելակում գնդակահարել են երկու հայ գործարարի:
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն ամփոփել է «Բենֆիկայի» դեմ Չեմպիոնների լիգայի պատասխան խաղի արդյունքները (4:0):
«Կօգտագործվի մոտ 612 մլն դրամ, որից 587 մլն դրամը՝ սերմացուներ ձեռք բերելու նպատակով, և 25 մլն 696 հազար դրամը՝ բեռնաթափման, բարձման, համայնքներ տեղափոխման, գործուղման և այլ ծախսերի համար»։
Չկա ոչ մի հակամարտություն, որի կարգավորումը հնարավոր կլիներ առանց ԱՄՆ-ի, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հայտնում է RIA Novosti-ն։
«Պետք է հանգստացնեմ բոլորին՝ և՛ ԶԼՄ-ներին, և՛ փորձագիտական հանրության ներկայացուցիչներին՝ ասելով, որ ԵՏՄ-ն չի տապալվում և ԵՏՄ անդամ բոլոր երկրների համար առաջնահերթություն է»։
Շուկայում ՎՏԲ-Հայաստան Բանկի առաջընթացը հնարավոր դարձավ Բանկի պրոդուկտային շարքի զարգացման, դրամական փոխանցումների ուղարկման և վճարման գործընթացի օպտիմալացման, ինչպես նաև Բանկի ակտիվ մարքեթինգային քաղաքականության արդյունքում, մասնավորապես.
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մարտի 8-ին հարցաքննվել է որպես վկա գերմանական Volkswagen ընկերության մեքենայությունների գործի շրջանակում՝ կապված մթնոլորտ արտանետումների ցուցանիշների հետ։
«Հարցվածների մի մասն ասել է, որ այդ օրն այլ ծրագրեր ունի և չի կարող մասնակցել ընտրություններին: Հարցման մասնակիցների մի մասն ասել է, որ ընդհանրապես չի հավատում, որ ընտրությունների միջոցով կարելի է փոփոխությունների հասնել, մի մասն էլ ընդգծել է, որ ընտրություններին չի մասնակցում, քանի որ առաջադրվածների մեջ իր համար նախընտրելի քաղաքական ուժ չկա»,- ասաց Վալերի Ֆյոդորովը: