
ԿԸՀ-ն հրապարակել է քվեարկության կարգի վերաբերյալ ցուցապաստառներ

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում հրապարակվել են քվեարկության կարգի իրազեկման վերաբերյալ ցուցապաստառներ:
Առաջիկայում նշված ցուցապաստառները կտպագրվեն և կտրամադրվեն ընտրական գործընթացների մասնակիցներին: Հանրային իրազեկման աշխատանքների իրականացման նպատակով խնդրում ենք զանգվածային լրատվության միջոցներին աջակցել տեղեկատվական ցուցապաստառների տարածման գործում:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով