
Ստամբուլում ուղղաթիռ է կործանվել, զոհվել է 4 ռուսաստանցի

Ստամբուլի արվարձանում կործանված ուղղաթիռում եղել է Ռուսաստանի 4 քաղաքացի, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը։
Ուղղաթիռը, ըստ հեռուստաալիքի տեղեկությունների, պատկանում է Eczacibasi խմբին, այն կործանվել է ուժեղ մառախուղի պայմաններում։
Տեղի իշխանությունների տվյալներով՝ զոհվել է նվազագույնը 5 մարդ։ Ավիաաղետը տեղի է ունեցել Երևանի ժամանակով ժ. 12.20-ին՝ թռիչքից 5-6 րոպե անց։
NTV-ի հաղորդմամբ՝ ուղղաթիռում գտնվել է 7 մարդ, որոնց թվում՝ 2 օդաչու։ Ուղևորների թվում եղել են ընկերությունների ղեկավարներ և նրանց օտարերկրյա հյուրերը։