Թաց ձյուն, ձնախառն անձրև, քամու ուժգնացում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում`
Մարտի 11-ի գիշերը, 12-ի ցերեկը, մարտի 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 11-ի կեսօրից հետո, մարտի 12-ի գիշերը, մարտի 13-ի ցերեկը, մարտի 14-15-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյուն և ձնախառն անձրև, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրև:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, 11-12-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 11-ի և 12-ի գիշերները կբարձրանա 2-4 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Մարտի 11-ի գիշերը, 12-ի ցերեկը, մարտի 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 11-ի կեսօրից հետո, 12-ի գիշերը, մարտի 13-ի ցերեկը, մարտի 14-15-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև: Մարտի 11-12-ը հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Երևան քաղաքի մարտի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 17.80C (1981 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -16.50C (1985 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 4.60C