Բաժիններ՝

ՌԴ կառավարությունը թույլատրել է Թուրքիայից մի շարք ապրանքատեսակների ներկրումը

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը թույլատրել է Թուրքիայից ներկրել մի շարք ապրանքատեսակներ, այդ թվում՝ մեխակ, սոխ, գունավոր կաղամբ և բրոկոլի ու այլ մթերք: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում անելով ՌԴ Նախարարների կաբինետին:

Բացի այդ՝ ՌԴ իշխանությունները թույլատրել են մաստակի, աղի մատակարարումները։
Անցած տարվա հոկտեմբերին ՌԴ իշխանությունները չեղարկել էին հատիկավոր մթերքի ու ցիտրուսային մրգերի նկատմամբ սահմանված արգելքը։

Այդկերպ, արգելքի տակ են դեռևս մնում սառեցված մսի և հավի ու հնդկահավի սառեցված միսը, թարմ ու սառեցված պոմիդորը, վարունգը, խաղողը, խնձորը, տանձը, ելակը։
2016թ. հունվարի 1-ից Ռուսաստանը պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի դեմ` արգելելով մի շարք ապրանքատեսակների ներկրումը` ի պատասխան Սիրիայում Թուրքիայի կողմից ռուսական «Սու-24» ինքնաթիռի կործանման։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031