Ռուբեն Վարդանյանը և Անատոլի Սերդյուկովն առաջադրվել են «ԿամԱզ»-ի տնօրենների խորհրդում
Գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը և Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար Անատոլի Սերդյուկովն ընդգրկվել են բեռնատարներ արտադրող խոշորագույն արտադրողի՝ «ԿամԱզ»-ի տնօրենների խորհրդի թեկնածուների ցանկում, հայտնում է «Ֆոնտանկան»։
Համաձայն ընկերության մամուլի ծառայության այսօր հրապարակած տեղեկության՝ նոր խորհրդի թեկնածուների կազմը արդեն հաստատված է։ Նրանց ընտրությունը տեղի կունենա 2017թ. հունիսի 23-ին։
«Վարդանյան, Բրոյթման և գործընկերներ» ԲԲԸ նախագահ Ռուբեն Վարդանյանը տնօրենների խորհրդի գործող անդամ է, ինչպես նաև մյուս 10 թեկնածուները։
Տնօրենների խորհրդի անդամ է նաև «Վարդանյան, Բրոյթման և գործընկերներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Միխայիլ Բրոյթմանը։
Ներկայումս «ԿամԱԶ»-ի տնօրենների խորհուրդը բաղկացած է 11 մարդուց։ Նոր անդամ է միայն Սերդյուկովը։
«ԿամԱԶ»-ի բաժնետերերի թվում են «Ռոստեխ» պետական կորպորացիան (49,9%), Avtoinvest Ltd (24,53%) ընկերությունը, գերմանական Daimler-ը (15%), KAMAZ International Management Co.-ն (4,25%) և Decodelement Services Ltd-ն (2,73%)։