«Ռուս-թուրքական մերձեցումը չի հակասում ՀՀ շահերին. դա որոշ չափով կապահովի Հայաստանի անվտանգությունը». Արման Նավասարդյան

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ նախընտրական այս թեժ ընտրարշավում կարծես թե երկրորդական պլան են մղվել այն կարևոր աշխարհաքաղաքական իրադրությունները, որոնք, ըստ դեսպանի՝ ոչ միայն կարևոր նշանակություն ունեն երկրագնդի հետագա բախտի համար, այլև անմիջականորեն կապվում են Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքական խնդիրների հետ:

«Էրդողանի այցելությունը Մոսկվա շատ կարևոր նշանակություն ունի դեպքերի հետագա զարգացման համար. առաջին հերթին՝ դա վերաբերում է սիրիական թնջուկին, որտեղ ոչ միայն երկկողմ հարաբերոթյուններ են զարգանում Ռուսաստանի և Թուրքիայի միջև, այլև դա ընթանում է եռակողմ հարաբերությունների շրջանակում: Երրորդ կողմն Իրանն է»,- ասաց դեսպանը՝ նկատելով, որ, թեև Ռուսաստանն ու Իրանը սատարում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, Թուրքիան մասնակցում է ԻԼԻՊ-ի դեմ պատերազմական գործողություններին, բայց պահանջում է Ասադի հեռանալը, բացի այդ, նրա խոսքով՝ Թուրքիան և Իրանը շատ լուրջ հակամարտության մեջ են:

Հետևաբար, դեսպանի խոսքով՝ այս այցելությունն ավելի շատ տնտեսական նպատակներ ունի: Ինչ վերաբերում է թուրք-ամերիկյան հարաբերություններին, ապա, ըստ նրա՝ դրանց դինամիկան կախված է քրդական խնդրից.

«Համենայնդեպս, Թուրքիան ամեն ինչ անում է՝ ամրանալու համար այդ 90 կմ-անոց սահմանի վրա, ինչը կարծես թե Թուրքիային հաջողվում է, և կարծես թե Ռուսաստանն ընդառաջ է գնում դրան: Իսկ դա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ շատ խոշոր դրամական հոսք, քանի որ այդտեղից Թուրքիան շատ ցածր գնով նավթ է ստանում»:

Ա. Նավասարդյանը նկատեց, որ, թեև տարբեր քաղաքագետներ ասում են, թե Ռուսաստանի և Թուրքիայի մերձեցումը հակասում է ՀՀ շահերին, ինքը դրա հետ համամիտ չէ.

«Եթե ռուս-թուրքական հարաբերությունները նորմալանան, այսինքն՝ այն աստիճանի, որ համագործակցությունն ընդունի նաև ռազմավավարական բնույթ, ես կարծում եմ, որ դա որոշ չափով կապահովի Հայաստանի անվտանգությունը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031