Բաժիններ՝

Մինսկի խմբի համանախագահները մարտի 27­-ին կայցելեն Հայաստան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մարտի 27-­ին կայցելեն Հայաստան: Մարտի 10­ին Երևանում Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում այս մասին հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Նրանք լինելու են նաև Արցախում: Պետք է փորձենք շարունակել բանակցությունների համար համապատասխան պայմաններ ստեղծելու գործընթացը»,-նշեց Նալբանդյանը:

ՀՀ ԱԳ նախարարը հավելեց, որ նախ և առաջ պետք է բացառվեն այնպիսի իրադարձությունները, որոնք տեղի ունեցան նախորդ տարվա ապրիլին: Նալբանդյանի խոսքով` պետք է ավելի բարենպաստ պայմաններ ստեղծվեն բանակցային գործընթացի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031