![](/banners/BeFunky-design.jpg)
Ռուսաստանցիները Հայաստան են թռչում էկոնոմ կարգով
![](https://168.am/wp-content/uploads/2016/09/inqnatir.jpg)
Հայաստանը ներառվել է այն երկրների հնգյակում, որտեղ ռուսաստանցի զբոսաշրջիկները նախընտրում են թռչել էկոնոմ կարգով։
Համաձայն ամրագրման Туту ծառայության, 2016թ. ռուսաստանցիները ամենից հաճախ էկոնոմ կարգով են թռչում Մոլդովա, Ղազախստան, Բելառուս, Գերմանիա և Հայաստան, հայտնում է Rusarminfo-ն։
Էկոնոմ կարգի տոմսերն այդ երկրներ միջինը 3-4 անգամ էժան են բիզնես կարգի տոմսերից։
2016թ. Հայաստան է այցելել 453 572 ռուսաստանցի, 2015-ին՝ 10 հազարով՝ ավելի քիչ։