
Վթար Շաղատ գյուղում

Մարտի 10-ին, ժամը 09:25-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաղատ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Շաղատ գյուղի մոտակայքում «ՎԱԶ 2121» մակնիշի 34 DA 678 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Ժ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և սահել հարակից ձորը (մոտ 30 մ):
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված: